Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.04.25 Քաղաքացու օր
Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Շենացրու՛ պետությունդ, եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսություն, քննարկում:
✅Բանախոսն էր Արմմոնո միջազգային թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
🎤🎼Հանդիպումը եզրափակվեց Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի սաների ելույթներով:
🇦🇲🇦🇲Շնորհավո՛ր տոնդ, ՀՀ հպարտ քաղաքացի:
28.04.25 Պարի միջազգային օր
📣 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
🔶Վաղը, ապրիլի 29-ին՝ ժամը 18։00-ին, Արարատ քաղաքի Վ․ Սարգսյանի անվան հրապարակում անց է կացվելու պարային ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան։
Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի պարի բոլոր խմբակների սաները կպարեն Քոչարի։
✅Սիրով հրավիրում ենք բոլորիդ։
25.04.25 Քաղաքացու օր` 26.04.2025թ․
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։Այս օրը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնելու, թե որքան կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու դերը երկրի զարգացման մեջ։ Քաղաքացիների կողմից իրենց իրավունքների ու պարտականությունների գիտակցումը և հասարակական գործընթացներին ակտիվ մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունեն ժողովրդավարության կենսունակության ապահովման և հանրային առաջընթացի մեջ։Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Քաղաքացու օրը նշվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր անկյուններում։Ապրիլի 26-ին ՀՀ բոլոր մարզերի 79 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև՝ Երևանի 12 վարչական շրջաններում կազմակերպվելու է «Շենացրո՛ւ ... Մանրամասն
22.04.25 Միջոցառում նվիրված Սուրբ Զատիկին։

Այսօր, ապրիլի 22-ին, Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբերի սաները գեղեցիկ միջոցառում անցկացրեցին նվիրված Սուրբ Զատիկին՝ Քրիստոսի Հրաշափառ Հարությանը՝ մանկական անեղծ ու զուլալ հոգիներով հրաշալի դրվագելով Աստվածաշնչյան պատումը․ «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում»։ Միջոցառման ավարտին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրունը կատարեց երեխաների օրհնության կարգ։

21.04.25 «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիր
📌Հարգելի՛ քաղաքացիներ,
✅ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։
📌 Գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համայնքի բնակչության ակտիվ մասնակցությունը ստորև հղումով ներկայացված հարցմանը։
📌Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև ս/թ ապրիլի 28-ը։
🔺📣 Խնդրում ենք ակտիվ լինել։
18.04.25 Ասֆալտապատման աշխատանքներ համանքում։
📣Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
📌Տեղեկացնում ենք, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցում, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Երասխ և Զանգակատուն բնակավայրերում կատարվելու են ասֆալտապատման աշխատանքներ, որոնց իրականացման համար արդեն իսկ հայտարարվել է մրցույթ։
🤜Ի գործ․․․
14.04.25 Միջոցառում Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ

Այսօր՝ ապրիլի 14-ին, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբերի սաները Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում անցկացրեցին Սուրբ Զատիկին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, նվիրված միջոցառում։ Երեխաները ներկայացրեցին Սուրբ Զատիկի ծիսական խորհուրդը՝ հոգևոր և ժողովրդական պատումներով։ Միջոցառման ավարտին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրունը անցկացրեց երեխաների օրհնության կարգ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner