Այսօր: Երկուշաբթի, 5 Հունվարի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.26 Մեկնարկել է Արարատ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների հերթագրման գործընթացը՝ 2026-2027 ուսումնական տարվա համար։
Մեկնարկել է Արարատ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների հերթագրման գործընթացը՝ 2026-2027 ուսումնական տարվա համար։Տեղեկացնում ենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների ընդունելության առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումը իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը: Եթե հանդիսանում եք ներքոնշյալ կետերից որևէ մեկի շահառուն, խնդրում ենք 2026-2027 ուսումնական տարվա համար հերթագրման դիմումը ներկայացնել մինչև ս/թ մարտի 1-ը:Առաջնահերթություններին համապատասխանող, սակայն մարտի 1-ից հետո ներկայացված բոլոր դիմումները կընդունվեն և կդիտվեն սովորական հերթերում։Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ... Մանրամասն
31.12.25 ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի՛ արարատցիներ,Տարին մոտենում է ավարտին՝ իր հետ տանելով փորձություններ, բայց նաև թողնելով ստեղծագործ աշխատանքի, միասնականության և ձեռքբերումների կարևոր ուղի։ Ամանորը յուրաքանչյուրիս համար նոր սկիզբ է, նոր հույսերի ու նպատակների խորհրդանիշ։Ավարտվող 2025 թվականը Արարատ համայնքի համար եղել է ակտիվ աշխատանքի, կառուցման և զարգացման տարի։ Տարվա ընթացքում համայնքում իրականացվել են բազմաբնույթ համայնքային և սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված մեր բնակավայրերի ենթակառուցվածքների բարելավմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։Վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, կառուցվել և արդիականացվել են ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգեր, շարունակվել է բնակավայրերի գազաֆիկացման գործընթացը։ Համայնքի ... Մանրամասն
24.12.25 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար
2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ Միաժամանակ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա նիստում Կառավարությունը հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը։ Նշենք, որ 2025 թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4,157 դրամ է։Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է 314 մլրդ 194 մլն դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին ... Մանրամասն
18.12.25 Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություններ
Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք ունեն հետևյալ խմբերը․Մինչև 7 (ներառյալ) տարեկան երեխաներ (առանց տրանսպորտային քարտի),Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք,Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (հաշմանդամության 1-ին, 2-րդ խումբ, կամ միջին աստիճանի սահմանափակում, 3-րդ խումբ՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով)Երևան քաղաքում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող ծնողներ,5 և ավելի երեխա ունեցող ծնողներ (ՀՀ),Ծնողազուրկ աշակերտներ և ուսանողներ,ԼՂՀ կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները ... Մանրամասն
09.12.25 «Municipalika 2026» ցուցահանդես-համաժողով
Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը հանդիպել է «Municipalika 2026» ցուցահանդես-համաժողովի կազմակերպիչներ Շիտիջ Մալհոտրային և Գազանֆար Իբրահիմին։ Կազմակերպիչները փոխանցել են Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության գործադիր տնօրեն Պրեմջիտ Լալի հրավեր-նամակը մասնակցելու վերոնշյալ միջոցառմանը կա՛մ որպես պատվիրակ, կա՛մ որպես ցուցադրող ընկերություն։ Ըստ կազմակերպիչների՝ իրենք չեն հոգում կեցության և ավիատոմսի ծախսերը։ Չնայած մասնակցության համար անհրաժեշտ վճարին՝ հայկական ընկերությունների կամ կառավարության ներկայացուցիչների համար սահմանված գումարը կզեղչվի։Միաժամանակ, կազմակերպող կողմը պատրաստակամություն է հայտնել նորարարական տեխնիկայի և սարքավորումների ... Մանրամասն
03.12.25 Արգելվում է սիգ ձկան որսն ու վաճառքը։
Հարգելի՛ քաղաքացիներ,
❌Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը ներառյալ արգելվում է սիգի ձկնկիթի վաճառքը, ինչպես նաև սիգ ձկան որսն ու վաճառքը։
28.11.25 Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն հայտնում է

Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։

Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել:

Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։

Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner