Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ու դաստիարակի 0.42 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցաշարի: Թեստավորման և հարցազրույցի փուլերն անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022 թ. 471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝
- դիմում(Ձև 1),
- կրթություն մասին փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (Ձև 4),
- մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերնը ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 27.03.2024թ.-ից մինչև 23.04.2024թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ը՝ հետևյալ հասցեով՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Չարենցի 8 : Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա 2024թ.-ի մայիսի 2-ին ժամը՝ 11:00-ին «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։
Հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Չարենցի 8 :
Տեղեկությունների համար զանգահարել 093-52-58-18, 094-31-53-96 հեռախոսահամար-ներով:
Էլ.հասցե ararat.tiv2@mail.ru