19.03.24
Հանրային լսում
|
Հարգելի Արարատ համայնքի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ մարտի 21-ին, ժամը 12:00-ին, Արարատ քաղաքի «Մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա «ԷՄՋԻԷՆ» ՍՊԸ-ի կողմից ,Արարատ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասում ցեմենտի արտադրության գործունեության իրականացման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլը:
|
|
18.03.24
Արարատ խոշորացված համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների շրջանում իրականացվեց սեմինար-իրազեկում
|
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության ոլորտում կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարևորությունից ելնելով՝ այսօր, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում անցկացվեցին իրազեկման և խորհրդատվական միջոցառումներ։Ներկա էին Արարատ խոշորացված համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ և այլոք։Հանդիպման ընթացքում Տեսչական մարմնի ներկայացուցիչները ներկայացրեցին ուսումնական հաստատություններում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման գործունեության ...
Մանրամասն |
|
18.03.24
Նոր ներդրումներ Արարատ համայնքում
|
Մարտի 15-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԽՈՐ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված ՀՀ Արարատիի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումների առաջին փուլը։Հաշվետվության հեղինակ ինժեներ-երկրաբան Մ.Հարությունյանը տվեց տեղեկատվություն հանքավայրի շահագործման ծավալների և միջոցառումների մասին: Անդրադարձավ նաև հանքավայրի նախագծի և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության կազմման ժամանակ բնապահպանական միջոցառումներին, հավելելով, որ հաշվետվության և հանքավայրի շահագործման նախագծի կազմման ժամանակ առաջնահերթ պետք է պահպանել բնակչության շահերը և շրջակա միջավայրի ...
Մանրամասն |
|
18.03.24
Միանանք «Երկրի ժամ»-ին
|
Այս տարի «Երկրի ժամ»-ն ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 23-ին` ժամը 20:30-21:30-ին:Արարատի համայնքապետարանը հորդորում է մարտի 23-ին` ժամը 20:30-21:30-ին, միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով հասարակական նշանակության կառույցների և շենքերի, բնակարանների, առանձնատների արտաքին լուսավորությունը:Նշենք, որ «Երկրի ժամը» վերածվել է ամենամյա մեծ միջոցառման, ոգեշնչել և միավորել է երկրում տասնյակ համայնքների և հազարավոր մարդկանց մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։Երկրի Ժամին, անջատենք լույսերը և հանդես գանք բնության պահպանության օգտին։ Միասնական լինենք՝ ցույց տալու համար, որ մենք հոգ ենք տանում մեր մոլորակի, մեր մեկ ընդհանուր ...
Մանրամասն |
|
16.03.24
Համայնքում պիտի լավագույն ավանդույթի վերածենք հայ մեծերի մասին կազմակերպված բոլոր միջոցառումները
|
Ֆրանկոֆոնյայի օրերը Հայաստանում միջոցառումների շրջանակում Արարատի քաղաքային գրադարանը Շառլ Ազնավուրի ծննդյան 100֊ամյակին ընդառաջ կազմակերպել էր «Դարի երգիչը» խորագրով գեղեցիկ միջոցառում։ Միջոցառման ժամանակ հնչեցին Շառլ Ազնավուրի երգերն ու բանաստեղծությունները, որոնք կատարեցին գրադարանի ակտիվ ընթերցողները ։Միջոցառումը իրենց կատարումներով էլ ավելի գեղեցկացրեցին մշակույթի և արվեստի կենտրոն հաճախող սաները՝ իրենց երաժշտական պարերով և կատարումներով։ Մեր համայնքում կազմակերպված ցանկացած միջոցառմամբ ուզում ենք ևս մեկ անգամ փաստել, որ հայկական մշակույթը եզակի է և այն արտացոլվում է կյանքի յուրաքանչյուր ասպարեզում…
|
|
15.03.24
Երբ աղբամանը դատարկ է, սակայն կողքին ձևավորված աղբակույտ է
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով համայնքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը: Զգուշացնում ենք, որ իրավախախտումների հայտնաբերման դեպքում կկազմվեն համապատասխան վարչական արձանագրություններ և հայտնաբերված անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Համայնքի կոմունալ ծառայության բոլոր աշխատակիցները բարեխղճորեն ամենօրյա ռեժիմով համայնքում իրականացնում են աղբահանության և սանմաքրման աշխատանքները, որի արդյունքի պահպանում և գնահատումը յուրաքանչյուրիս վերբերմունքն է մեր իսկ տան, մեր իսկ համայնքի նկատմամբ։ Աղբի տեղը աղբամանն է… Եղե՛ք բարեխիղճ և մի՛ աղտոտեք ձեր իսկ երկիրը, համայնքը և բակը…
|
|
15.03.24
Վերջապես լուծվեց Զանգակատուն-Պ. Սևակ բնակավայրերի ոռոգման խնդիրը
|
Արարատ համայնքի Զանգակատուն-Պարույր Սևակ բնակավայրերում կառուցվում է 1450 գծմ երկարությամբ նոր ոռոգման ջրագիծ։ Աշխատանքներն այս պահին իրականացվում են ելնելով խիստ անհրաժեշտությունից, քանի որ տեղի բնակիչների համար ոռոգման սեզոնի բացվելուն պես առաջանում են անհարմարություններ կապված ջրի պակասի հետ։Գյուղատնտեսությունը մեր համայնքի համար կարևորագույն ոլորտներից մեկն է, որի զարգացումը ապահովելու համար պետք է կառուցել նոր արդիականացված ոռոգման համակարգեր։ Գյուղացու կայուն եկամուտի և պատշաճ կենսակերպի ապահովման համար չափազանց կարևոր է ոռոգման ջրի անխափան մատակարարումը:Այս տարի նախատեսված ոռոգման ջրագծերի անցկացման աշխատանքներին զուգահեռ Զանգակատուն բնակավայրում կատարվելու են նաև ճանապարհների ասֆալտապատման, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |