Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.04.24 Այսօր, Արարատ քաղաքի մարզադպրոցի բակում զուռնադհոլի ուրախ հնչյունների ներքո դիմավորեցինք Չեմպիոն Բարեղամ Հարությունյանին

 Եվս մեկ անգամ հպարտությամբ ուզում ենք նշել, որ օրեր առաջ կայացած բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ Բարեղամ Հարությունյանը վստահ պարտության մատնեց Սերբիան ներկայացնող մարզիկին, հետո, հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոնին, ապահովեց առնվազն արծաթե մեդալ: Եզրափակիչում Բարեղամը զիջեց Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակցին և դարձավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, ինչը բավականին մեծ հաղթանակ և հպարտություն է մեր երկրի, մեր համայնքի համար։

Արարատի համայնքապետարանը ևս մեկ անգամ շնորհավորում է մեր մարզիկին և իր մարզիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և միայն հաղթանակներ🇦🇲…

29.04.24 Արազափ-1 պոմպակայանի վերակառուցման և Արազափ-2 պոմպակայանի կառուցման աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում
  Ապրիլի 25-ին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, տեղակալ Կարեն Քենդրջյանը և ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը համապատասխան մասնագետների հետ միասին եղան համայնքի Պարույր Սևակ բնակավայրում, որտեղ սկսվել են Արազափ-1 պոմպակայանի վերակառուցման աշխատանքները և որտեղ նախատեսվում է կառուցել նաև նոր Արազափ-2 պոմպակայանը։Նշենք, որ «Արազափ-1» պոմպակայանը գտնվում էր մաշված և քայքայված վիճակում, անընդմեջ պատճառ էր դառնում վթարների և ջրանջատումների, որի հետևանքով դրա հետագա շահագործումը դարձել էր անհնարին։ Այս՝ իր մեջ հսկայածավալ աշխատանք պարունակող նախաձեռնությունը կյանքի չկոչելու պարագայում վտանգի տակ էր հայտնվելու նաև 2024 թվականին տեղի գյուղատնտեսական ... Մանրամասն
29.04.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Պարի միջազգային օրվա առթիվ
Արարատ համայնքի պարարվեստի սիրելի և հարգարժան ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:Ամեն անգամ ներկա գտնվելով մեր համայնքում կազմակերպված տարբեր մշակութային միջոցառումներին և տեսնելով ձեր աշխատանքի նվիրումն ու արդյունքը, հասկանում ենք, որ դուք էլ ջանք ու եռանդ չեք խնայում ձեր աշխատանքի մեջ և մշտապես կանգնած եք մեր համայնքի, մեր մեծ ընտանիքի առաջընթացի թիկունքում : Ձեր ավանդն ու նվիրումն իրապես արժանի են բարձր գնահատանքի:Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու մեր համայնքի պատիվն, ու ձեր շնորհիվ ... Մանրամասն
29.04.24 Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի փոխչեմպիոն է
  Եվրոպական ռինգում մեր մարզիկը փայլուն ճանապարհ անցավ` եզրափակիչ տանող ճանապարհին հաղթելով նաև Եվրոպայի գործող չեմպիոնին։ Նա բարելավեց Եվրոպայի գավաթի իր ցուցանիշը` բրոնզը փոխարինելով արծաթով։
Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում նորանոր մարզական նվաճումներ և բազում հաղթական ելույթներ։ 🏆
Ոսկե հաղթանակները դեռ առջևում են…
29.04.24 Այս տարի Ապրիլի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում նշվեց ՀՀ Քաղաքացու օրը
  Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրվա շրջանակներում կազմակերպվել էին միջոցառումներ ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում այնպես էլ նաև Արարատ համայնքում։Ապրիլի 27-ին, Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, մշակույթի, սպորտի և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը և Ավշար բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Զաքարյանը ներկա գտնվեցին մեր համայնքում Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված մշակութային միջոցառումներին, որոնք տեղի ունեցան Ավշար բնակավայրի մշակույթի կենտրոնում, Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցում՝ նկարչական ցուցահանդեսի և երաժշտական միջոցառման տեսքով։Իսկ ... Մանրամասն
27.04.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ
Արարատ համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ:Այսօր էլ հստակ գիտակցելով այս օրվա խորհուրդը՝ համերաշխությունն ու միասնականությունը, պետք է առաջ շարժվենք՝ արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով, որտեղ մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա իր դերակատարումը և ներդրումը։Մենք պետք է գիտակցենք, որ մեր բոլոր նախաձեռնություններում և կյանքի կոչված գաղափարների իրականացման ճանապարհին կհաջողենք միայն այն դեպքում, երբ միասնական ջանքերով, հանուն պետության առաջընթացի աշխատենք և առաջ շարժվենք՝ չընկճվելով մեր առջև ծառացած դժվարություններից։Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա առթիվ՝ մաղթելովմեր երկրին անխախտ խաղաղություն, ... Մանրամասն
25.04.24 «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը
  Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում այնպես էլ նաև Արարատ համայնքում։Արարատ համայնքի սիրելի բնակիչներ, ձեզ ենք ներկայացնում ապրիլի 27-ին Արարատ համայնքում Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների օրակարգը.Ավշար բնակավայրի մշակույթի կենտրոն, ժամը՝ 11:00-ին, մշակութային միջոցառում։Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան ՄՄԱԴ, ժամը 11:00-13։00 ,նկարչական ցուցահանդես նաև երաժշտական միջոցառում։Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն, ժամը՝ 14:00-ին, «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» թեմայով բանախոսություն։Ինչ վերաբերում է տոնի կրթական բաղադրիչին, ապա տոնին ընդառաջ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner