Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.04.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Պարի միջազգային օրվա առթիվ
Արարատ համայնքի պարարվեստի սիրելի և հարգարժան ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:Ամեն անգամ ներկա գտնվելով մեր համայնքում կազմակերպված տարբեր մշակութային միջոցառումներին և տեսնելով ձեր աշխատանքի նվիրումն ու արդյունքը, հասկանում ենք, որ դուք էլ ջանք ու եռանդ չեք խնայում ձեր աշխատանքի մեջ և մշտապես կանգնած եք մեր համայնքի, մեր մեծ ընտանիքի առաջընթացի թիկունքում : Ձեր ավանդն ու նվիրումն իրապես արժանի են բարձր գնահատանքի:Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու մեր համայնքի պատիվն, ու ձեր շնորհիվ ... Մանրամասն
29.04.24 Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի փոխչեմպիոն է
  Եվրոպական ռինգում մեր մարզիկը փայլուն ճանապարհ անցավ` եզրափակիչ տանող ճանապարհին հաղթելով նաև Եվրոպայի գործող չեմպիոնին։ Նա բարելավեց Եվրոպայի գավաթի իր ցուցանիշը` բրոնզը փոխարինելով արծաթով։
Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում նորանոր մարզական նվաճումներ և բազում հաղթական ելույթներ։ 🏆
Ոսկե հաղթանակները դեռ առջևում են…
29.04.24 Այս տարի Ապրիլի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում նշվեց ՀՀ Քաղաքացու օրը
  Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրվա շրջանակներում կազմակերպվել էին միջոցառումներ ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում այնպես էլ նաև Արարատ համայնքում։Ապրիլի 27-ին, Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, մշակույթի, սպորտի և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը և Ավշար բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Զաքարյանը ներկա գտնվեցին մեր համայնքում Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված մշակութային միջոցառումներին, որոնք տեղի ունեցան Ավշար բնակավայրի մշակույթի կենտրոնում, Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցում՝ նկարչական ցուցահանդեսի և երաժշտական միջոցառման տեսքով։Իսկ ... Մանրամասն
27.04.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ
Արարատ համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ:Այսօր էլ հստակ գիտեկցելով այս օրվա խորհուրդը՝ համերաշխությունն ու միասնականությունը, պետք է առաջ շարժվենք՝ արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով, որտեղ մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա իր դերակատարումը և ներդրումը։Մենք պետք է գիտակցենք, որ մեր բոլոր նախաձեռնություններում և կյանքի կոչված գաղափարների իրականացման ճանապարհին կհաջողենք միայն այն դեպքում, երբ միասնական ջանքերով, հանուն պետության առաջընթացի աշխատենք և առաջ շարժվենք՝ չընկճվելով մեր առջև ծառացած դժվարություններից։Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա առթիվ՝ մաղթելովմեր երկրին անխախտ խաղաղություն, ... Մանրամասն
25.04.24 «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը
  Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում այնպես էլ նաև Արարատ համայնքում։Արարատ համայնքի սիրելի բնակիչներ, ձեզ ենք ներկայացնում ապրիլի 27-ին Արարատ համայնքում Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումների օրակարգը.Ավշար բնակավայրի մշակույթի կենտրոն, ժամը՝ 11:00-ին, մշակութային միջոցառում։Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան ՄՄԱԴ, ժամը 11:00-13։00 ,նկարչական ցուցահանդես նաև երաժշտական միջոցառում։Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն, ժամը՝ 14:00-ին, «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» թեմայով բանախոսություն։Ինչ վերաբերում է տոնի կրթական բաղադրիչին, ապա տոնին ընդառաջ ... Մանրամասն
25.04.24 Մեր խոնարհումը 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին 🙏
  Երեկ, Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Արարատ քաղաքի զբոսայգում, 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակի համար տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում և նահատակների ոգեկոչման կարգ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ։Օրվա առթիվ, Արարատ համայնքի ղեկավար կազմը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի , Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանի, համայնքի վարչական ղեկավարների ինչպես նաև համայնքի կրթամշակութային հաստատությունների ու հիմնարկ- ձեռնարկությունների աշխատակիցների, ծաղիկներ խոնարհվեցին ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին:Այսօր էլ մեր լինելիությամբ ... Մանրամասն
23.04.24 Տեղի կունենա մոմավառություն
 Այսօր, ապրիլի 23-ի երեկոյան՝ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի նախօրեին, Արարատ քաղաքում, ժամը 18:00-ին տեղի կունենա երթ-մոմավառություն՝ Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին:Երթի մասնակիցները Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց քայլերթով կշարժվեն դեպի Արարատ քաղաքի զբոսայգում տեղադրված, 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։Իսկ Ապրիլի 24-ին, ժամը՝ 11:00-ին, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Արարատ քաղաքի զբոսայգում, 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակի համար տեղադրված խաչքար մոտ տեղի կունենա ծաղիկների խոնարհում և Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner