Համաձայն Արարատ քաղաքային համայնքի ղեկավարի 2018թ. նոյեմբերի 6-ի թիվ 128 կարգադրության, գույքագրող հանձնաժողովը կատարել է համայնքապետարանում և ենթակա կազմակերպություններում եղած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա գույքագրում:
Գույքագրման արդյունքում ճշտվել և հաշվառվել են համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները, արագամաշ, մանրարժեք գույքն ու առարկաները: Առկա գույքը հիմնականում ֆիզիկապես մաշված է, մանրարժեք գույքի մի մասը հետագա օգտագործման պիտանի չէ: Բոլոր կազմակերպություններում հիմնական միջոցները և արագամաշ գույքը նորացման կարիք ունի: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի 32-րդ ենթակետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու Կանոնակարգով ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա գույքագրման
փաստաթղթերը ըստ կազմակերպությունների` քաղաքապետարան, ՄՊՍԿ, մարզադպրոց, մշակույթի կենտրոն, արվեստի դպրոց, թիվ 1, թիվ 2, թիվ 3 մանկապարտեզներ, կոմունալ ծառայություն: /Ցուցակները` 30 թերթից, կցվում են: Հավելվածներ 1-9 / :
2.Թույլատրել ենթակա կազմակերպությունների տնօրեններին`
2.1Համապատասխան լիցենզավորված մասնագետների միջոցով ուսումնասիրել գույքագրող հանձնաժողովների կողմից հաշվառված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի հիմնականմիջոցների բոլոր դետալները, որոշել դրանց օգտագործման պիտանելիության աստիճանը, գնահատել և անհրաժեշտության դեպքում օտարել:
2.2 Համապատասխան հանձնաժողովների միջոցով դուրս գրել գույքագրման արդյունքում հաշվառված, օգտագործման համար ոչ պիտանի արագամաշ, մանրարժեք գույքը: |