Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 7


Զեկ. ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2018Թ. ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Արարատ քաղաքային  համայնքի  ղեկավարի     2018թ. նոյեմբերի  6-ի  թիվ 128  կարգադրության, գույքագրող  հանձնաժողովը    կատարել  է  համայնքապետարանում  և  ենթակա  կազմակերպություններում  եղած  համայնքային  սեփականություն  հանդիսացող   գույքի  ամենամյա  գույքագրում: 

   Գույքագրման  արդյունքում    ճշտվել  և  հաշվառվել  են  համայնքի  սեփականություն  հանդիսացող  հիմնական  միջոցները,  արագամաշ,  մանրարժեք  գույքն  ու  առարկաները:   Առկա  գույքը  հիմնականում  ֆիզիկապես   մաշված  է,  մանրարժեք  գույքի  մի  մասը   հետագա  օգտագործման    պիտանի  չէ: Բոլոր  կազմակերպություններում  հիմնական  միջոցները  և  արագամաշ  գույքը  նորացման  կարիք    ունի:           
 
Ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  77-րդ հոդվածի և  18-րդ հոդվածի  32-րդ  ենթակետի   պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  Կանոնակարգով

ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈՒՄԷ` 

1.Հաստատել  համայնքային  սեփականություն  հանդիսացող  գույքի  ամենամյա  գույքագրման

փաստաթղթերը  ըստ  կազմակերպությունների`  քաղաքապետարան, ՄՊՍԿ, մարզադպրոց,  մշակույթի  կենտրոն,  արվեստի  դպրոց,  թիվ 1,  թիվ 2,  թիվ 3  մանկապարտեզներ,  կոմունալ  ծառայություն:      /Ցուցակները`   30   թերթից,  կցվում  են:   Հավելվածներ   1-9 / :                                       

2.Թույլատրել  ենթակա  կազմակերպությունների  տնօրեններին`      

2.1Համապատասխան  լիցենզավորված  մասնագետների  միջոցով  ուսումնասիրել  գույքագրող  հանձնաժողովների  կողմից  հաշվառված,  հետագա  օգտագործման  համար  ոչ  պիտանի  հիմնականմիջոցների   բոլոր  դետալները,  որոշել  դրանց  օգտագործման  պիտանելիության  աստիճանը,  գնահատել  և  անհրաժեշտության  դեպքում  օտարել:                                                                                                                  

2.2 Համապատասխան  հանձնաժողովների  միջոցով  դուրս  գրել  գույքագրման  արդյունքում  հաշվառված,  օգտագործման  համար  ոչ  պիտանի  արագամաշ,  մանրարժեք  գույքը:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(31.77 Կբ)
(33.27 Կբ)
(61.36 Կբ)
(244.50 Կբ)
(162.50 Կբ)
(21.69 Կբ)
(239.00 Կբ)
(299.50 Կբ)
(296.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner