Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 25
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 25


Զեկ. ՄՈՎՍԵՍ ՍԱՎՈՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Ընկերությունների  կողմից  վճարվող  բնապահպանական վճարների  նպատակային   օգտագործման  մասին>> 2001թ.  մայիսի  15-ի  ՀՀ  օրենքի  պահանջներին    համապատասխան  Արարատի  քաղաքային  համայնքի   2022թ. համար   հաշվարկվել  էր   14872,5 ՀՀ  դրամ:                                                                                                                                                                                                                  

Ի  կատարումը   Հայաստանի  Հանրապետության   վարչապետի   2014թ.  դեկտեմբերի 10-ի    N1253-Ա  որոշման  պահանջների, մշակվել  է   համայնքի  2022թ. բնապահպանական  ծրագիրը  և  այն  ներկայացվում  է  համայնքի  ավագանու  հաստատամանը:

ԱՐԱՐԱՏԻ  ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈւՄ  Է`

 

1.    Հաստատել  քաղաքային  համայնքի  2022թ. բնապահպանական  ծրագիրը / հավելված           1/:              

2.      Նկատի  ունենալով  ծրագրի  հույժ  կարևորությունը  քաղաքի  համար, առաջարկել  համայնքի  ղեկավարին  հետամուտ  լինել  ծրագրով  նախատեսված    Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենք, Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր Սերոբի 4 շենքի և Շահումյան 53-ից մինչև Շահումյան 34 շենքի  տարածքների  ոռոգման  ցանցի   կառուցման  աշխատանքներին:

3.      Ձեռք բերել առողջապահական սարքավորումներ /Արյան բիոքիմիական վերլուծիչ /анализатор/ - 1 հատ և 3 հատ ԷՍԳ /էլեկտրասրտագրություն/: 

4.      Ծրագիրը  ներկայացնել  Հայաստանի  Հանրապետության  բնապահպանության    նախարարություն:

                                                                                                                 Հավելված  - 1                                                                                                                                                                                                                                                                  Հաստատվել   է            
                                                                                                                                
Արարատ    քաղաքային  համանքի   
                                                                                                                                
ավագանու 2021թ.  մարտի  31-ի   
                                                                                                                                
թիվ  4   նիստի  թիվ 25 որոշմամբ

 

Արարատի  քաղաքային  համայնքի  2022թ.

բնապահպանական  ծրագիրը

 

                           1.Նախաբան

      «Ընկերությունների  կողմից  վճարվող  բնապահպանական  վճարների  նպատակային  օգտագործման  մասին»  2001թ.  մայիսի  15-ի  ՀայաստանիՀանրապետությոն  օրենքի  պահանջներին  համապատասխան     Արարատի  քաղաքային  համայնքին  2022թ.  համարհաշվարկվել   է    14 872 500 դրամի  սուբվենցիա, որը նախատեսվում է ջրագիծ անցկացնել հետևյալ փողոցները՝ Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենք և Շահումյան 37 շենքից մինչը Աղբյուր Սերոբ 4 շենք, Շահումյան փողոց 53-ից -34 շենքերը և բժշկական սարքավորումների ձեռքբերում /Արյան բիոքիմիական վերլուծիչ /анализатор/ - 1 հատ և 3 հատ ԷՍԳ /էլեկտրասրտագրություն/ :                                                                                                                                                                                                                                       
   Սույն  ծրագիրը   մշակելիս   համայնքապետարանն  առաջնորդվել  է   Հայաստանի         Հանրապետության  վերոհիշյալ  օրենքի   1-ին  հոդվածի   2-րդ  մասի,    <<Բնապահպանական  ծրագրերի  մշակման /նախագծման/ մասին>>   Հայաստանի    Հանրապետության   կառավարության  2014թ.  փետրվարի  27-ի  թիվ  197-Ն  որոշումով  հաստատված  կարգի  և  Հայաստանի   Հանրապետության  վարչապետի  2016թ.  դեկտեմբերի 29-ի    N 1256-Ա  որոշման  պահանջներով:                                                          Ծրագիրը  մշակելիս  հաշվիէ   առնվել  նախորդ  տարիներին   բնապահպանական  վճարներից     կատարված  մասհանումների  հաշվին  քաղաքում  իրականացված   ծրագրերը, ինչպես  նաև  ներկա  պայմաններում  առավել  հրատապ  լուծում  պահանջող՝   քաղաքային  իշխանությանը  և  բնակչությանը  խիստ  մտահոգող  հարցերը, որոնց  շարքում   առաջնահերթ  է  համարվում   ոռոգման  ջրով  ապահովելը: 

                        2. Ծրագրի  նպատակը

   Արարատ  քաղաքային  համայնքի 2022թ.  բնապահպանական   ծրագրի   հիմնական  և  գլխավոր  նպատակը  քաղաքը  ոռոգման  ջրով  և բնակչության առողջապահական խնդիրների ապահովելն  է: Արարատ  քաղաքում  գործում  է  երկու  խորքային  հոր: 2018թ.  բնապահպանական  ծրագրով  քաղաքին  հատկացված 6,210.300 դրամ և  կառուցվել  է  ջրագիծ  Խանջյան  փողոցի  խաչմերուկից  մինչև   Սպանդարյան  փողոց  և  Խանջյան  փողոցից  միչև  Կոմիտաս 12 շենք: 2019թ. 3,177.7 հազ. սուբվենցիայի  միջոցով  կառուցվեց  ոռոգման  ցանց  Շահումյան 67-ից  մինչև Շահումյան 59-ը և Շահումյան 62-ը:  Սակայն  դեռևս  կան  շատ  տարածքներ, որոնց  ոռոգումը  կատարվումէ   ջրատար  մեքենայով,  որն  արդյունավետ  չէ: Մարդիկտնամերձ  հողամասերը  ոռոգում  են  հիմնականում   խմելուջրով, շատ  տարածքներ  անմշակ  են  մնում: Ոռոգման  ցանցի  անցկացումը  մասնավորապես  կլուծի   քաղաքի  կանաչ  մակերեսների՝եղած  տնամերձ  հողամասերի  մշակման  ու  խմելու   ջրի  խնայողության, ուսումնական  հաստատություններին, մանկապարտեզների  և  քաղաքային  հիվանդանոցին  կից  հողատարածքների  ոռոգման  հարցը, որը կնպաստի նաև  հանգստյան  տաղավարների  ստեղծմանը, որտեղ  իրենց  հանգիստը  կանցկացնեն  բնակիչները: 

                                                                        

3. Ծրագրի  իրավական  հիմքերը

 

   Ծրագիրն    իրականացվելու  է  Արարատ  քաղաքի   վարչական  տարածքում  գործող  ձեռնարկությունների  կողմից  արտադրական  գործունեության  հետևանքով  շրջակա, այդթվում  օդային  ավազան  վնասակար  նյութերի  արտանետման  և  սպառման  թափոնների  սահմանված  կարգով   տեղադրման, շրջակա  միջավայր   վնասակար  նյութերի  և   միացությունների  արտանետման  համար  բնապահպանական  վճարներից,   համայնքին  կատարված  մասհանումների  միջոցներով, առողջապահական նյութերի ձեռքբերմամբ:                                                                                                                    Ծրագրի  իրականացման  համար  բնապահպանական  վճարներից  տրամադրված    սուբվենցիան      չբավարարելու  դեպքում,  նկատի  ունենալով  ծրագրի  հրատապությունը,  համայնքն  իր  միջոցներից  լրացուցիչ  հատկացումներ  կկատարի  այդ  նպատակի  համար:

 

                   4. Ծրագրի  շահառուները  և  մատուցվող   ծառայությունները

 

     Ծրագրի  շահառուներն  են  համարվում   Արարատ   քաղաքի   ողջ   բնակչությունը,  ուսումնական  և  նախադպրոցական  հաստատությունները,   քաղաքային  հիվանդանոցը,  քաղաքի  և  բակային  կանաչապատ  տարածքներից  օգտվող  ազգաբնակչությունը: Նաև կմաքրվի օդային ավազանը վնասակար ազդեցություններից և ցեմենտի փոշուց:   Ոռոգման  ցանցի   հարցի  լուծման  շնորհիվ  քաղաքում  մեծ  չափով   կխնայվի   նաև  խմելու  ջուր:                                                                                                                  Ծրագրի  իրականացումը   կնպաստի  նաև   բնակչության  առողջության   պահպանմանը՝  շնորհիվ   կանաչ  մակերեսների  ավելացմանը  ու  միկրոկլիմայի    ստեղծման,    ինչպես  նաև   կկանխվի   քամու  ու  տրանսպորտի   երթևեկության  հետևանքով  բարձրացող   փոշին:

 

5. Ծրագրի  խնդիները  և  դրանց  կապը

 

    Ծրագիրը  ներառում  է  երկու  բաղադրիչ. կլուծվի  բնապահպանական  և  առողջապահական  խնդիրներ:    Ծրագրի  իրականացման  շնորհիվ  կլուծվեն   քաղաքը   կանաչ  ու  գրավիչ  տեսքի  բերելու,  միկրոկլիմայի  ստեղծման, օդային  ավազանի   ևբնակչության    առողջության  պահպանման  հարցերը,  պայմաններ  կստեղծվեն   բնակչության  առողջ  ապրելակերպի  համար  բարենպաստ  պայմանների  ստեղծման,  մանուկների  և   պատանիների  մոտ   բնության  և  կանաչ  տարածքների  պահպանման   նկատմամբ  հոգատար   վերաբերմունքի  ձևավորմանն ու  դաստիարակմանը:  Ոռոգման միջոցով կանաչապատ տարածքների ստեղծումը կնպաստի նաև Արարատ քաղաքի օդային ավազանի մաքրմանը, որն այնքան անհրաժեշտ է ազգաբնակչության առողջության ապահովման համար: Կխնայվի  նաև  այդ  նպատակով  երբեմն  օգտագործվող  խմելու  ջուրը:  

 

 

6. Ծրագրի  իրականացման  եղանակը  

   Ծրագիրը    նախատեսվում  է  իրականացնել  2022թ.  համայնքին  հատկացվելիք  14 872 500 դրամ  բնապահպանական  վճարներից   կատարվելիք  մասհանման  միջոցով:   Քաղաքում  նախատեսվում  է  անցկացնել  ոռոգման  ցանց   1200  մ  պոլիէթիլենային   խողովակների  միջոցով  և   այն  հասցնել  ոռոգվող   տարածքներին, ինչպես  նաև  ձեռք  բերել  բժշկական  սարքավորումներ  /Արյան բիոքիմիական վերլուծիչ /анализатор/ - 1 հատ և 3 հատ ԷՍԳ /էլեկտրասրտագրություն/ բժշկական  կենտրոնի համար, քաղաքի  բնակչությանը  ապահովելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՈՎՍԵՍ ՍԱՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.63 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner