Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 333
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.09.25 Ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել Արմաշ բնակավայրի Հանրապետություն և Արարատյան փողոցներում:

Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրի Հանրապետություն և Անկախության փողոցներում սկսվել են ասֆալտապատման նախնական աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 115 716 000 ՀՀ դրամ)։

10.09.25 «Աղետների և կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» սեմինար-աշխատաժողով

World Vision-ի և ԱՌՆԱՊ-ի (Աղետների Ռիսկերի Նվազեցման Ազգային Պլատֆորմ) համատեղ ջանքերով՝ Արարատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, ս/թ սեպտեմբերի 10-ին ք.Արարատի մշակույթի և արվեստի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Աղետների և կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» սեմինար-աշխատաժողով։ Սեմինարն ընթացավ բաց լսումների ձևով՝ ֆոկուս-խմբային քննարկումներով։

08.09.25 Արարատ քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհը չեզոքացվել է։
Ս/թ սեպտեմբերի 1-5-ը ընկած ժամանակահատվածում Արարատ համայնքի Արարատ քաղաքի աղբավայրում բռնկվել էր խոշոր հրդեհ՝ ընդգրկելով շուրջ 6 հա տարածք։ Հրդեհի տարածման կանխման ու հետևանքների վերացմանն արագ և օպերատիվ արձագանքել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատները, Արարատի և Արտաշատի կոմունալ ծառայությունները։
Համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է 5 օրում չեզոքացնել հրդեհը։ Առ այսօր Արարատի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից շուրջօրյա հերթապահություն է իրականացվում աղբավայրի տարածքում։
08.09.25 Արարատ քաղաքում ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են։
Արարատ համայնքի Արարատ քաղաքի ասֆալտապատման շարունակականությունը, ոչ միայն ծրագիր է՝ այլև քաղաքային շինարարական կյանքի առօրյա։
Կադրերում՝ Արարատ քաղաքի Մ․ Գորգիսյան և Կայարանի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներն են՝ նախնական փուլում։ Աշխատանքներն իրագործվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
05.09.25 Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի մի շարք աշխատակիցներ և փրկարարներ Արարատ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։

ՀՀ Փրկարարի օրվա կապակցությամբ և համայնքի հետ սերտ համագործակցության համար՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՄՓՎ և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի մի շարք աշխատակիցներ և փրկարարներ Արարատ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։

05.09.25 Ասֆալտապատվում են Նոյակերտ բնակավայրի փողոցները

Ինտենսիվ աշխատանքների արդյունքում ավարտվեց Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի ևս մեկ փողոցի (Զ. Անդրանիկ) ասֆալտապատումը։ Նախորդ՝ Պ.Սևակ փողոցի, ասֆալտապատումն ավարտվել էր դեռևս ս/թ օգոստոսի սկզբին։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 111 700 000 դրամ)։

04.09.25 Վերանորոգվում են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնն ու ամֆիթատրոնը

Արարատ համայնքի շինարարական աշխատանքների եռուզեռից դուրս չեն մնացել նաև Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի շենքը, ամֆիթատրոնն ու նրանց հարակից քաղաքային այգին։ Նախնական ընթացքի մեջ են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի, ամֆիթատրոնի ու այգու բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն - համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 248 200 000 ՀՀ դրամ)։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner