<<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> 2001թ. մայիսի 15-ի ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Արարատի քաղաքային համայնքի 2021թ. համար հաշվարկվել էր 8,153.6 ՀՀ դրամ: Ի կատարումը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014թ. դեկտեմբերի 10-ի N1253-Ա որոշման պահանջների, մշակվել է համայնքի 2021թ. բնապահպանական ծրագիրը և այն ներկայացվում է համայնքի ավագանու հաստատամանը: ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Հաստատել քաղաքային համայնքի 2021թ. բնապահպանական ծրագիրը / հավելված 1/:
2. Նկատի ունենալով ծրագրի հույժ կարևորությունը քաղաքի համար, առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենք և Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր Սերոբի 4 շենք տարածքների ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներին:
3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն: |