Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 02


Զեկ. ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2019Թ. ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն  Արարատ քաղաքային  համայնքի  ղեկավարի     2019թ. սեպտեմբերի 30-ի  թիվ 123  կարգադրության, գույքագրող  հանձնաժողովը    կատարել  է  համայնքապետարանում  և  ենթակա  կազմակերպություններում  եղած  համայնքային  սեփականություն  հանդիսացող   գույքի  ամենամյա  գույքագրում:            
   Գույքագրման  արդյունքում    ճշտվել  և  հաշվառվել  են  համայնքի  սեփականություն  հանդիսացող  հիմնական  միջոցները,  արագամաշ,  մանրարժեք  գույքն  ու  առարկաները:   Առկա  գույքը  հիմնականում  ֆիզիկապես   մաշված  է,  մանրարժեք  գույքի  մի  մասը   հետագա  օգտագործման    պիտանի  չէ: Բոլոր  կազմակերպություններում  հիմնական  միջոցները  և  արագամաշ  գույքը  նորացման  կարիք    ունի:             
 
Ղեկավարվելով  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  77-րդ հոդվածի 3-րդ կետով և  18-րդ հոդվածի  32-րդ  ենթակետի   պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  Կանոնակարգով.

                  ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈՒՄԷ` 

1.Հաստատել  համայնքային  սեփականություն  հանդիսացող  գույքի  ամենամյա  գույքագրմանփաստաթղթերը  ըստ  կազմակերպությունների`   համայնքապետարան, ՄՊՍԿ, մարզադպրոց,  մշակույթի  կենտրոն,  արվեստի  դպրոց,  թիվ 1,  թիվ 2,  թիվ 3,  թիվ 4    մանկապարտեզներ,  կոմունալ  ծառայություն:

 /Ցուցակները`   43  թերթից,  կցվում  են:   Հավելվածներ   1-11 / :   

2.Թույլատրել  ենթակա  կազմակերպությունների  տնօրեններին` 

2.1 Համապատասխան  հանձնաժողովների  միջոցովդուրս գրման գործընթացին համապատասխանդուրս  գրել  գույքագրման  արդյունքում  հաշվառված,  օգտագործման  համար  ոչ  պիտանի  արագամաշ,  մանրարժեք  գույքը:

2.2Համապատասխան  լիցենզավորված  մասնագետների  միջոցով  ուսումնասիրել  գույքագրող  հանձնաժողովների  կողմից  հաշվառված,  հետագա  օգտագործման  համար  ոչ  պիտանի  հիմնականմիջոցների   բոլոր  դետալները,  որոշել  դրանց  օգտագործման  պիտանելիության  աստիճանը,  գնահատել  և  անհրաժեշտության  դեպքում  օտարել:

 
Կողմ (7)Դեմ (1)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՈՎՍԵՍ ՍԱՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner