Այսօր: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 47
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, (0234)44747, ararat.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2019 թվականի N 47

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ 12 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ ՍԵՆՅԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության  օրենքի   18-րդ  հոդվածի  21-րդ  և  35-րդ  հոդվածի  16-րդ  կետերի  դրույթներով  և  հիմք  ընդունելով  քաղաքացի   Անդրանիկ  Օհանյանի  դիմումը՝ իրեն  սենյակ  հատկացնելու  մասին,  ինչպես  նաև  հաշվի  առնելով , որ  քաղաքացի  Անդրանիկ  Գրիշայի  Օհանյանը  չունի  բնակարան,  առողջական  խնդիրների  պատճառով   չունի  մշտական  աշխատանք  և  հանդիսանում  է  հիվանդության  թոշակառու

ԱՐԱՐԱՏ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.      Արարատ  քաղաքային  համայնքի  սեփականություն  հանդիսացող  ք. Արարատ, Աբովյան  փողոց 12 շենք  հասցեում  գտնվող  հանրակացարանի  3-րդ  հարկում  գտնվող, 11,0 քմ մակերեսով, թիվ 83  ազատ  սենյակը  հատկացնել  քաղաքացի  Անդրանիկ  Գրիշայի  Օհանյանին՝ օգտագործման  իրավունքով, առանց  վարձավճարի, 2 տարի ժամկետով:

2.      Անշարժ  գույքի  պահպանման, շահագործման  և  վերանորոգման  բոլոր   պարտականությունները  դնել  օգտագործողի  վրա:

3.      Օգտագործման  ժամկետն  ավարտվելու  կամ  վաղաժամկետ  դադարելու  դեպքում, ոչ ուշ քան  երկու  շաբաթ  առաջ  քաղաքացին  համայնքի  ղեկավարին  պարտավոր  է  տեղեկացնել  սենյակի  նախատեսվող  ազատման  մասին և սենյակը  բարեկարգ  վիճակում  հանձնել  սեփականատիրոջը՝ բացառությամբ  բաժանելի  բարելավումների:


Կողմ -8

ԳԵՂԱՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԻՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner