Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 35-րդ հոդվածի 16-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Օհանյանի դիմումը՝ իրեն սենյակ հատկացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով , որ քաղաքացի Անդրանիկ Գրիշայի Օհանյանը չունի բնակարան, առողջական խնդիրների պատճառով չունի մշտական աշխատանք և հանդիսանում է հիվանդության թոշակառու ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Արարատ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ք. Արարատ, Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի 3-րդ հարկում գտնվող, 11,0 քմ մակերեսով, թիվ 83 ազատ սենյակը հատկացնել քաղաքացի Անդրանիկ Գրիշայի Օհանյանին՝ օգտագործման իրավունքով, առանց վարձավճարի, 2 տարի ժամկետով:
2. Անշարժ գույքի պահպանման, շահագործման և վերանորոգման բոլոր պարտականությունները դնել օգտագործողի վրա:
3. Օգտագործման ժամկետն ավարտվելու կամ վաղաժամկետ դադարելու դեպքում, ոչ ուշ քան երկու շաբաթ առաջ քաղաքացին համայնքի ղեկավարին պարտավոր է տեղեկացնել սենյակի նախատեսվող ազատման մասին և սենյակը բարեկարգ վիճակում հանձնել սեփականատիրոջը՝ բացառությամբ բաժանելի բարելավումների: |