Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՏՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Իլոնա Խաչատուրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/06/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/07/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի

(այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

1. Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի  գլխավոր մասնագետի                                                                                                                (ծածկագիր՝ 2.3-7)

 

  Գլխավոր մասնագետը`

 

ա) կատարում է բաժնհ պետի անձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.

գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի  համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

դ) բաժնի  պետի   հանձնարարությամբ  մասնակցում  է  համայնքի  ավագանու  նիստերի  որոշումների  նախագծերի  նախապատրաստման  աշխատանքներին.

ե) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և

բաժնի պետին  է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, 

միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

զ)  համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, վարչական հանձնաժողովի որոշումների, աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ տալիս է եզրակացություններ;

է) կատարում է աշխատակազմում կազմվող պայմանագրերի, կանոնադրություն-կանոնակարգերի, պաշտոնի անձնագրերի ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ:

ը) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և  

արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

թ) համապատասխան բաժինների հետ համատեղ կատարում է համայնքի ղեկավարի և վարչական հանձնաժողովների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների վարման, տուգանքների նշանակման, մասնակցում է խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու համար անհրաժեշտ աշխատանքներին 

ժ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ

Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ  իրավունքներ և

կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա)  բարձրագույն իրավաբանական կան իրավագիտական  կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային  կառավարման  ոլորտի  առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, մինչև  2015 թվականի  հունվարի  1-ը  համայնքային  ծառայության  պետական  և      (կամ)  համայնքային  կառավարման  ոլորտի  առնվազն  մեկ  տարվա  աշխատանքային  ստաժ:                                                                                                                                                    

բ) Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության,  Հայաստանի Հանրապետության «Ընտանեկան օրենսգրքի», Հայաստանի Հանրապետութայն Քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հարկային օրենսգրքի, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Աշխատանքային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել  անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե) տիրապետել ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։

 

2 . Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի  գլխավոր մասնագետի    /ՔԿԱԳ/                                                                                                            (ծածկագիր՝ 2.3-8)

 

  Գլխավոր մասնագետը`

ա) բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ, վկայականների, տեղեկանքների, ակտային պատճենների և այլ փաստաթղթերի տրամադրման գործավարություն   

բ) իր լիազորությունների շրջանակներում վարում է բաժնի արխիվը.   

գ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.  

դ) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները.

ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.    

զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.  

է) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.       

ը) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

թ) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

ժ) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

ժա) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.

ժբ/ բաժնի պետին  է  ներկայացնում  առաջարկություն  քաղաքացիական  կացության  ակտերում  զինապարտների  կողմից  իրենց  ազգանունը,  անունը,  հայրանունը,  ծննդյան  տարեթիվը  փոխելու,  ինչպես  նաև  նրանց  մահվան  գրանցման  մասին  տվյալները  համապատասխան  զինվորական  կոմիսարիատ  և  համայնքի  ղեկավարին   ներկայացնելու  համար.                                                                                                                                                     դ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ  իրավունքներ և

կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն իրավաբանական  կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային  կառավարման  ոլորտի  առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, մինչև  2015 թվականի  հունվարի  1-ը  համայնքային  ծառայության  պետական  և  (կամ)  համայնքային  կառավարման  ոլորտի  առնվազն  մեկ  տարվա  աշխատանքային  ստաժ:                                                                                                                                              

բ) Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության,  Հայաստանի Հանրապետության «Ընտանեկան օրենսգրքի», Հայաստանի Հանրապետութայն Քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», Հարկային օրենսգրքի, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Աշխատանքային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել  անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե) տիրապետել ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։

 

3Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի  գլխավոր մասնագետի                                                                                                               (ծածկագիր՝ 2.3-9)

 

 

  Գլխավոր մասնագետը`

 

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.

գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

է) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատանքներ համայնքի մշակույթի և արվեստի բնագավառի կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ.

ը) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում համայնքային մշակութային կազմակերպությունների տարեկան ծրագրերի պլանը և հետևում  աշխատանքների իրականացման գործընթացին.

թ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում մշակութային կազմակերպությունների նյութատեխնիկական և գույքային հագեցվածության վերաբերյալ հաշվետվություններ.

ժ) մասնակցում է ՀՀ տոների և հիշատակի օրերի, համայնքում մշակութային միջոցառումների հետ կապված միջոցառումների նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներին.

ի) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է համայնքի մշակույթի ոլորտի կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունները, տալիս է եզրակացություններ և առաջարկություններ ոլորտի գործընթացի վերաբերյալ.

լ) աջակցում է ազգային արհեստների և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.

խ) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

Բաժնի գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա) մասնագիտական բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» §Մշակութային օրենսդրության հիմունքներ¦, «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել  անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե)  տիրապետել օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

 

4Հայաստանի Հանրապետության Արարատի  մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի  գլխավոր մասնագետի                                                                                                               (ծածկագիր՝ 2.3-10)

 

  Գլխավոր մասնագետը`

 

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.

գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

է) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատանքներ համայնքի սպորտի և առողջապահության բնագավառի կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ.

ը) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում արտադպրոցական կազմակերպությունների տարեկան ծրագրերի պլանը և վերահսկում աշխատանքների իրականացման գործընթացը.

թ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում համայնքի սպորտի և առողջապահության բնագավառի կազմակերպությունների նյութատեխնիկական և գույքային հագեցվածության վերաբերյալ տեղեկատվություն.

ժ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է համայնքային արտադպրոցական կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունները, տալիս է եզրակացություններ և առաջարկություններ գործընթացի վերաբերյալ.

ի) մասնակցում է ՀՀ տոների և հիշատակի օրերի, համայնքում սպորտային միջոցառումների հետ կապված միջոցառումների նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներին.

լ) մասնակցում է համայնքի զարգացման ծրագրերին ուղղված սեմինարների և քննարկումների, աջակցում դրանց իրականացմանը.                                                                                                                                                                     խ) մասնակցում է համայնքի զարգացման ծրագրի տարեկան և հնգամյա աշխատանքային պլանի մշակմանը և նրա իրականացման մոնիտորինգի ու գնահատման ամփոփ հաշվետվությունների կազմանը.

ծ) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

Բաժնի գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա)  բարձրագույն մասնագիտական  կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե) տիրապետել օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

 

 

5Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզի  Արարատի   համայնքապետարանի   աշխատակազմի   գյուղատնտեսության և բնապահպանության  բաժնի   գլխավոր    մասնագետի

(ծածկագիր՝ 2.3-11)

 

 

  Գլխավոր մասնագետը`

 

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.

գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.

զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

է) մասնակցում է համայնքում բնապահպանական ծրագրեր կազմելու աշխատանքներին և ներկայացնում է առաջարկություններ բնության ու շրջակա միջավայրի պահպանության բնագավառում.

ը) բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է համայնքում գյուղատնտեսության բնագավառում գործող տնտեսավարող սուբյեկտների հաշվառումը, մասնակցում է համայնքում գյուղատնտեսության աջակցության ծրագրերի աշխատանքներին.

թ) իրականացնում է ապօրինի հողօգտագործումների կանխարգելման և կասեցման աշխատանքներ, ինչպես նաև բաժնի պետին է ներկայացնում հողերի նպատակային օգտագործման պահանջների կատարման վերաբերյալ առաջարկություններ.

ժ) իրականացնում է հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման աշխատանքներ.

ի) իրականացնում է համայնքում հարկային բազայի հողօգտագործողների հողերի կադաստրային տվյալների ճշտում ու միջոցներ է ձեռնարկում այդ ուղղությամբ.

լ) հսկողություն է իրականացնում համայնքում գյուղատնտեսական նպատակով վարձակալության տրամադրված հողերի պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ.

խ) մասնակցում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը.

ծ) մասնակցում է անասնաբուծական ծառայության հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխման     կանոնների պահպանման աշխատանքներին. 

կ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է հսկողություն համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործման և վերանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ.

հ) բաժնի պետի հանձնարարությամբ օժանդակում է գյուղացիական տնտեսությունների աջակցման աշխատանքներին.

ձ) ապահովում է վիճակագրական ծառայությանը ներկայացվող հաշվետվությունների կազմումը և տրամադրումը.

ղ) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

Բաժնի գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա)  բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե) տիրապետել օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

 

 

6․Հայաստանի  Հանրապետության  Հայաստանի Հանրապետության  Արարատի  մարզի  Արարատի համայնքապետարանի աշխատակազմի   քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և  կոմունալ ծառայության  բաժնի   գլխավոր    մասնագետի

(ծածկագիր՝ 2.3-12)

 

  Գլխավոր մասնագետը`

 

ա) կատարում բաժնի պետի  հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.

գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.

զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

է ) կառավարության  սահմանված  կարգով  կազմում  է  քաղաքային  համայնքի  գլխավոր  հատակագիծը,  համայնքի  հողերի  գոտիավորման  և  օգտագործման  սխեմաները,  գոտիավորման  այլ  փաստաթղթեր.

ը)  սահմանված  կարգով  վարում  է  համայնքի  քաղաքաշինական  կադաստրը,  կազմում  և  համայնքի  ղեկավարին  է  ներկայացնում  համայնքի  քաղաքաշինական  կանոնադրությունը  հաստատելու  մասին  համայնքի  ավագանու  որոշման  նախագիծը.

թ)  սահմանված  դեպքերում  և  կարգով  համայնքի  բնակչությանը  իրազեկում  է  միջավայրի  քաղաքաշինական  փոփոխությունների  մասին,  կառուցապատողներին  տալիս  է  ճարտարապետահատակագծային  առաջադրանք,  համայնքի  ղեկավարի  համաձայնեցմանն  է  ներկայացնում  ճարտարապետաշինարարական  նախագծերը.

ժ)  սահմանված  կարգով  համայնքի  ղեկավարի  ստորագրմանն  է  ներկայացնում  շինարարության  /քանդման/  թույլտվություններ  և  օրենքով  սահմանված  կարգով  միջոցներ  է  ձեռնարկում  շինարարության  թույլտվությամբ  նախատեսված  ժամկետներում   կառուցապատումն  ավարտելու  համար.

ի)  սահմանված  կարգով ձևակերպում  և   համայնքի  ղեկավարի  ստորագրմանն  է  ներկայացնում  ավարտված  շինարարության  շահագործման  փաստագրումը,  կանխարգելում  ու  կասեցնում  է  ինքնակամ  շինությունները  և  օրենքով  սահմանված  կարգով  ապահովում  է  դրանց  հետևանքների  վերացումը.

լ)  սահմանված  կարգով  վերահսկողություն  է  իրականացնում  շենքերի  և  շինությունների  նպատակային  օգտագործման  և  պահպանման,  կառուցապատողներին  տրված    ճարտարապետահատակագծային  առաջադրանքներով,  համայնքի  քաղաքաշինական  կանոնադրությամբ  սահմանված  պահանջների  կատարման  նկատմամբ.

խ)  կազմում  է  «Քաղաքաշինության  մասին»  ՀՀ  օրենքով  սահմանված,  ըստ  անհրաժեշտության  մշակվող  քաղաքաշինական  փաստաթղթերի  նախագծերը.

 

ծ)   համայնքի  հողերի  գոտիավորման  և  օգտագործման  սխեմաներին,  գոտիավորման  այլ  փաստաթղթերին,  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերին  համապատասխան  համայնքի  ղեկավարին  է  ներկայացնում  համայնքի  սեփականություն  համարվող  հողամասերը  սահմանված  պայմաններով  և  սահմանված  կարգով  օտարելու  կամ   օգտագործման  տրամադրելու  մասին  համայնքի  ավագանու  որոշման  նախագծերը.

կ)  օրենքով  սահմանված  կարգով  վերահսկողություն  է  իրականացնում  համայնքի  վարչական  սահմաններում  գտնվող  հողերի  նպատակային  օգտագործման,  հողօգտագործողների  կողմից  օրենսդրության  պահանջների  պահպանման  նկատմամբ.

հ)  օրենքով  սահմանված  դեպքում  և  կարգով  կանխարգելում,  կասեցնում  և  վերացնում  է  ապօրինի  հողօգտագործումները.

ձ)   համայնքի  հողերի  գոտիավորման  և  օգտագործման  սխեմաներին,  գոտիավորման  այլ  փաստաթղթերին,  քաղաքաշինական  ծրագրային  փաստաթղթերին  համապատասխան  նախապատրաստում  է  համայնքի  վարչական  սահմաններում  գտնվող  պետական  սեփականություն  համարվող  հողամասերը  օրենքով  սահմանված  դեպքերում  ու  կարգով  օտարելու  կամ  օգտագործման  տրամադրելու  մասին  փաստաթղթերը  և  ներկայացնում  համայնքի  ղեկավարին.

ղ) մասնակցում է արտակարգ իրավիճակների կանխման, նախականխման, դրանց հնարավոր  հետևանքների վերացմանն ուղղված հանդիպումների, սեմինարների կազմակերպմանն ուանցկացմանը, տարերային աղետների ժամանակ օժանդակում է համապատասխան հանձնաժողովների աշխատանքներին, համագործակցում է արտակարգ իրավիճակների տարբեր կառույցների հետ.

ճ) իրականացնում է համայնքի արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության  պլանի մշակման և հետագա ճշգրտման աշխատանքները, համագործակցելով աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ.

մ) համայնքի ղեկավարի  հանձնարարությամբ  կազմակերպում  և  համակարգում  է  համայնքի  տարածքում  գործող  ջրամատակարարման,  ջրահեռացման,  գազամատակարարման,  էլեկտրամատակարարման,  կապի  ծառայությունների  հետ  համայնքի  ղեկավարի  աշխատակազմի  և  համայնքի  ազգաբնակչության  փոխհարաբերությունները.

յ) կազմում  և  համայնքի  ղեկավարի  ստորագրմանն  է  ներկայացնում  համայնքի  տարածքում  մարդատար  և երթուղային  տաքսիների  ծառայություն  իրականացնելու  մասին  թույլտվությունը.

ն) իրավասու  մարմինների  ներկայացմամբ  կազմում  և  համայնքի  ղեկավարի  հաստատմանն  է   ներկայացնում   համայնքի  տարածքում  ճանապարհային  երթևեկության  նշանների  տեղակայման  ու  հանման  թույլտվությունը;

շ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է կադաստրային ստորաբաժանումում անհրաժեշտ գործառույթներ.

ո) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա/ բարձրագույն  մասնագիտական կրթություն, համայնքային  ծառայության  կամ պետական  ծառայության   պաշտոններում  առնվազն 2 տարվա  ստաժ  կամ  վերջին  3 տարվա  ընթացքում  քաղաքական   կամ  հայեցողական   կամ  քաղաքացիական պաշտոններում  առնվազն  1 տարվա  աշխատանքային   ստաժ  կամ վերջին 8 տարվա  ընթացքում  համայնքի ավագանու  անդամի   աշխատանքային  գործունեության  առնվազն  2 տարվա  փորձ  կամ  առնվազն 3 տարվա մասնագիտական  աշխատանքային  ստաժ, մինչև  2015 թվականի  հունվարի  1-ը  համայնքային  ծառայության  պետական  և      (կամ) համայնքային  կառավարման  ոլորտի  առնվազն  մեկ  տարվա  աշխատանքային  ստաժ:                                                                                                                                                                                      բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքաշինության մասինե, ,Հողային օրենսգիրքե   Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ  Կառավարության  1997 թվականի  հուլիսի  17-ի  N 282 որոշման,  աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.                                                                                                                                                                   գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.                                                                                                                         դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.                                                    ե) տիրապետել ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։

 

Մրցույթը տեղի կունենա 22072022թժսմը 11։00-ին

 

Հասցե՝ քԱրարատ, Շահումյան 34, Արարատի  համայնքապետարան, համայնքի  ղեկավարի

                  աշխատասենյակ։                                                                                                                                                   Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝    07072022թ  ժամը 15։00

 

Դիմողները  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).

2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների պատճենները` բնօրինակի հետ միասին.

3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին  .

4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի         

5) անձնագրի պատճենը։       

Փաստաթղթերը ներկայացնել՝  Արարատի համայնքապետարանի աշխատակազմ: Հասցե՝ քԱրաարատ,

                                                                                                              Շահումյան 34   Հեռ՝ (060)88-55-55

                                               Արարատի մարզպետարան, հասցե՝ քԱրտաշատ, Օգոստոսի,23,  5-րդհարկ,

                                                                                                                      520 սենյակ   հեռ՝ (0235) 2-34-65

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (111.5ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner