Այսօր: Երեքշաբթի, 28 Հունիսի 2022թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Կարեն Մելքոնյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/06/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/07/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 

                                     Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի

(այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի

քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի պետ                        (ծածկագիր՝ 2.1-1)

 

  Բաժնի պետը՝

 ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակցին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.

բ) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ե) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի  քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

զ) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.

է) բաժնի  համայնքային  ծառայողների  կողմից  իրենց  կատարած  աշխատանքների  մասին  ներկայացրած   կիսամյակային  հաշվետվության  վերաբերյալ տալիս  է  համապատասխան եզրակացություններ.

ը) աշխատակազմի  քարտուղարի  հանձնարարությամբ  կազմակերպում  է  խորհրդակցություններ, հանդիպումներ,  ապահովում  է  այդ  խորհրդակցությունների,  հանդիպումների  արձանագրությունների  կազմումը

թ)  աշխատակազմի  քարտուղարին  կիսամյակը  մեկ  ներկայացնում  է  հաշվետվություն  իր  կատարած  աշխատանքների  մասին

ժ) աշխատակազմի  քարտուղարի  հանձնարարությամբ  մասնակցում  է  աշխատակազմի  համայնքային  ծառայության   թափուր  պաշտոններ  զբաղեցնելու  համար  անցկացվող  մրցույթի  և  այդ  պսշտոնները  զբաղեցնող  համայնքային  ծառայողների  ատեստավորման  նախապատրաստական  աշխատանքներին

ի) աշխատակազմի  քարտուղարի  հանձնարարությամբ  մշակում  է  աշխատակազմի  համայնքային  ծառայության   թափուր  պաշտոններ  զբաղեցնելու  համար  մրցույթի և  համայնքային  ծառայողների  ատեստավորում  անցկացնելու  համար  անհրաժեշտ  հարցաշարերը.

լ) աշխատակազմի  քարտուղարի  հանձնարարությամբ  մասնակցում  է  համայնքի  ավագանու  նիստերի  որոշումների  նախագծերի  նախապատրաստման  աշխատանքներին.

խ) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է աշխատակազմի համայնքային ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք կառավարության լիազոր մարմին ներկայացնելու աշխատանքները.

ծ) մասնակցում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.

կ) աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր.

հ) համայնքային ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ

սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնաիտական

խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր

ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.                                                                                                      

ձ/ իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների

բացահայտում և վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաև բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.                                                                                        

ղ/ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, էթիկայի հանձնաժողովի պահանջով 

կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ,                                             

ճ/ մշակում է համայնքային ծառայողների բարեվարկության  պլանների նախագծերը, դրանք

ներկայացնում տվյալ մարմնում հաստատման.                                                                                                

մ/ վարում է համայնքային ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ

սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի

վիճակագրություն: 

յ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա)  բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային  կառավարման  ոլորտի  առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, մինչև  2015 թվականի  հունվարի  1-ը  համայնքային  ծառայության  պետական  և  (կամ)  համայնքային  կառավարման  ոլորտի  առնվազն  մեկ  տարվա  աշխատանքային  ստաժ:                                                                                                                                               

 բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Արխիվային գործի մասին», «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Աշխատանքային օրենսգրքի», «Քաղաքացիական օրենսգրքի»,  աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել  անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե) տիրապետել  ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվին։

 

2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի

ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ                       

(ծածկագիր՝ 2.1-2)

 

Բաժնի պետը՝

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.

բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.

է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.

ը) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը:

թ) կազմակերպում է համայնքապետարանի աշխատակազմի հաշվապահական գործառույթների իրականացումը.

ժ) քննարկում է համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները և ֆինանսա-տնտեսական գործունեությունը, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին.

ի) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.

լ) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործունեություն, այդ թվում՝ ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում՝ բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ֆինանսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում, ինչպես նաև ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործման ապահովում.

խ) կազմում է համայնքի բյուջեի եկամուտների եռամսյակային համամասնությունները և ներկայացնում համայնքի ղեկավարի հաստատմանը.

ծ) ապահովում է համայնքի բյուջեի ծախսերի նախահաշիվների ստուգման և հաստատման գործընթացը.

 

կ) ապահովում է օրենքով սահմանված կարգով համակյյնքային սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման և կառավարման հետ կապված աշխատանքները.

հ) կազմակերպում է համայնքապետարանի ենթակայության կազմակերպությունների հաստիքային ցուցակների և ծախսերի նախահաշիվների ստուգման և հաստատման գործընթացը.

ձ) ապահովում է համայնքի զարգացման ծրագիր կազմելու աշխատանքներ.

ղ) մասնակցում է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան և հնգամյա աշխատանքային պլանի մշակմանը և նրա իրականացման մոնիտորինգի ու գնահատման ամփոփ հաշվետվությունների կազմանը.

ճ) ապահովում է վիճակագրական ծառայությանը ներկայացվող հաշվետվությունների կազմումը և տրամադրումը.

մ)  օրենսդրությամբ  սահմանված  կարգով`  համայնքի  ղեկավարի  կարգադրությունների  և  պետական  կառավարման  իրավասու  մարմինների  մեթոդական  ցուցումների  հիման  վրա  կազմում  և  համայնքի  ղեկավարին  է  ներկայացնում  համայնքի  բյուջեի,  բյուջեում  փոփոխություններ  կատարելու  մասին  համայնքի   ավագանու  որոշման  նախագծերը,  տալիս  դրանց  ֆինանսատնտեսական  հիմնավորումները.

յ)  իր  իրավասության  շրջանակներում  կազմակերպում  ու  ապահովում  է  համայնքի  բյուջեի  կատարումը  և  համայնքի  ղեկավարին  է  ներկայացնում  բյուջեի  կատարման  մասին  հնգամյա  հաղորդումների  և  տարեկան  հաշվետվության  ավագանու  որոշման  նախագծերը:  Կազմակերպում  է  բյուջեի  կատարման  հաշվառում,  վարում  է  բյուջեում  կատարված  փոփոխությունների  հաշվառում,  բյուջեի  կատարումը  չապահովելու  դեպքում  համապատասխան  առաջարկություններ  է  ներկայացնում  համայնքի  ղեկավարին.

ն)  կազմում  և  համայնքի  ղեկավարին  է  ներկայացնում  համայնքի  կողմից  իրականացվող  ծառայությունների  դիմաց  կատարվող  վճարների  դրույքաչափերի  վերաբերյալ  համայնքի  ավագանու  որոշման  նախագծերը.

շ)  միջոցառումներ  է  իրականացնում  բյուջետային  միջոցների  խնայողաբար  ծախսման   և  դրանց  նպատակային  օգտագործման  ուղղությամբ.

ո)  կազմում  և  համայնքի  ղեկավարի  ստորագրմանն  է  ներկայացնում  ֆինանսական  փաստաթղթերը.

չ)  եզրակացություն  է  ներկայացնում  համայնքի  ղեկավարին`  վերջինիս  կողմից  ձեռնարկությունների,  հիմնարկների  և  կազմակերպությունների  հետ  կնքվող  պայմանագրերի  ֆինանսական  հիմնավորվածության  վերաբերյալ.

պ) համայնքային  ենթակայության  կազմակերպություններից   պահանջում  է  ֆինանսական  տեղեկություններ,  ծախսերի  նախահաշիվներ,  համայնքի  բյուջեն  կազմելու   և  կատարելու  համար  անհրաժեշտ  այլ  նյութեր,  հաշվապահական  հաշվետվություններ  ու  հաշվեկշիռներ,  ինչպես  նաև  այլ  հաշվետվական  տվյալներ,  որոնք  անհրաժեշտ  են  ֆինանսավորման,  կազմակերպությունների  կողմից  համայնքի  հանդեպ  ունեցած  ֆինանսական  պարտավորությունների   կատարման  և  ֆինանսական  կարգապահության  նկատմամբ  վերահսկողություն  իրականացնելու  համար.

ջ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական  կամ  համայնքային  կառավարման  ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին»,  «Հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին», Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգիրքի»,  «Գնումների մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» «Նորմատիվ իրավական  ակտերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե)  տիրապետել  ռուսերենին (ազատ)  և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է   բացատրվել) լեզվին:

 

 

3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ                       

(ծածկագիր՝ 2.1-3)

 

 

  1. Բաժնի պետը՝

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.

բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.

է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.

ը) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը.

թ) ապահովում է գույքային հարկերի վերաբերյալ կադաստրային ստորաբաժանման կողմից տրամադրված կադաստրային տվյալների անճշտությունների ուղղումների հետ կապված գործառույթների իրականացումը.

ժ) ապահովում է համայնքի բյուջետային միջոցների մուտքերը.

ի) կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի, տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև համայնքի վարչական սահմաններում գտնվող և համայնքային սեփականություն համարվող վարձակալության տրամադրված հողերի և գույքի վարձավճարների մուտքերի ապահովումը.

լ) հարկերը և օրենքով սահմանված տուրքերն ու վճարները չվճարող անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ կիրառելու համար առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին.

խ) ապահովում է գույքահարկի և հողի հարկի հարկատուների, տեղական տուրքեր և վճարներ վճարողների ու գույքի վարձակալների բազային տվյալների ամփոփումը և միջոցներ է ձեռնարկում այդ տվյալների ճշտման ուղղությամբ.

ծ) ըստ անհրաժեշտության տրամադրում է տեղեկանք համայնքային բյուջեի հանդեպ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունների վերաբերյալ, կատարելով գրանցում այդ նպատակով բաժնում վարվող մատյանում.

կ) առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները.

հ) համայնքի ղեկավարի կամ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ համաձայնեցված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ համայնքի բնակավայրերում բաժնի մասնագետների միջոցով կազմակերպում է շրջայցեր և պարբերաբար իրականացնում է եկամուտների հավաքագրում.

ձ) ընդունում է իրավաբանական անձանց հաշվետվությունները գույքային հարկերի վերաբերյալ.

ղ) ապահովում է եկամուտների հավաքագրման բազաների տրամադրումը էլեկտրոնային (կայքի միջոցով) կամ թղթային տարբերակներով բնակավայրերի վարչական ղեկավարներին և մասնագետներին.

ճ) ապահովում և իրականացնում է հավաքագրված եկամուտների մուտքագրումը համայնքային բյուջեի համապատասխան հաշվեհամարներին.

մ) մասնակցում է համայնքի զարգացման ծրագիր կազմելու աշխատանքներին.

յ) ապահովում է վիճակագրական ծառայությանը ներկայացվող հաշվետվությունների կազմումը և տրամադրումը.

ն) կատարում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի այլ հանձնարարականներ:

Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա) բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Հարկային օրենսգրքի», «Տեղական վճարների և տուրքերի մասին», Առևտրի և ծառայությունների մասին  Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել  անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե)  տիրապետել օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

 

4․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ                       

(ծածկագիր՝ 2.1-4)

 

Բաժնի պետը՝

 

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակցին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.

բ) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ե) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակզմի  քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

զ) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագիրերը.

է) բաժնի  համայնքային  ծառայողների  կողմից  իրենց  կատարած  աշխատանքների  մասին  ներկայացրած   կիսամյակային  հաշվետվության  վերաբերյալ տալիս  է  համապատասխան եզրակացություններ.

ը) աշխատակազմի  քարտուղարի  հանձնարարությամբ  կազմակերպում  է  խորհրդակցություններ, հանդիպումներ,  ապահովում  է  այդ  խորհրդակցությունների,  հանդիպումենրի  արձանագրությունների  կազմումը

թ)  աշխատակազմի  քարտուղարին  կիսամյակը  մեկ  ներկայացնում  է  հաշվետվություն  իր  կատարած  աշխատանքների  մասին

ժ) կազմակերպում և իրականացնում է համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները.

ի) իրականացնում է ավագանու, համայնքի ղեկավարի և քարտուղարի գործունեության իրավական ապահովումը.

լ) վերահսկում և առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ համայնքային ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների՝ օրենսդրությանը և ավագանու որոշումներին չհամապատասխանող հրամանները չեղյալ համարելու մասին.

խ) կատարում է աշխատակազմում աշխատանքային, այդ թվում ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.

ծ) բաժնի պետի համաձայնությամբ, աշխատակազմի քարտուղարի կամ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ հանդես է գալիս դատական ատյաններում որպես ներկայացուցիչ.

կ) համապատասխան բաժինների համատեղ կատարում է համայնքի ղեկավարի և վարչական հանձնաժողովի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների վարման և տուգանքների նշանակման համար անհրաժեշտ աշխատանքներ

հ) դատարան ներկայացնելու համար կազմում է անպարտաճանաչ հողի հարկի, գույքոհարկի, աղբահանության  վարձավճար վճարողներից բռնագանձումների վերաբերյալ ու համայնքի շահերի պաշտպանությանն ուղղված այլ հայցադիմումների, դիմումների և վճարման կարգադրությունների պատասխանների նախագծեր 

ձ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

 

Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական  կամ  համայնքային  կառավարման  ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

 

բ) ունի  Հայաստանի  Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգիրքի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության  Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին»,  «Նորմատիվ իրավական  ակտերի  մասին», Հարկային օրենսգրքի, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  «Աշխատանքային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

 

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

 

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

 

ե)  տիրապետում է  ռուսերենին (ազատ)  և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է   բացատրվել) լեզվին:

5 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ                       

(ծածկագիր՝ 2.1-5)

 

 

Բաժնի պետը՝

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.

բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

գ) անհրաժեշտության դեպքում՝ համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.

է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.

ը) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը.

թ) կազմակերպում և վերահսկում է զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության  բնագավառներում իրականացվող համայնքային ծառայությունները.

ժ) կազմում է բաժնի տարեկան աշխատանքային ծրագրերը, համայնքում մշակութային, սպորտային և կրթական, առողջապահական, երիտասարդական և այլ հանրային միջոցառումների տարեկան ծրագրերը և ապահովում է դրանց կազմակերպական ու նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

ի) կազմակերպում և վերահսկում է համայնքի մշակութային, նախադպրոցական և արտադպրոցական կրթության համայնքային կազմակերպությունների աշխատանքները.

լ) կազմակերպում է համայնքի սոցիալապես անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների հաշվառումը և այդ ընտանիքների աջակցության աշխատանքները.

խ) կազմակերպում և վերահսկում է համայնքում մշակութային, սպորտային և կրթական միջոցառումները, աջակցում է սոցիալական և առողջապահական ծրագրերի իրականացման աշխատանքներին.

ծ) համակարգում է հանրապետության առողջապահական, մշակութային, սպորտային և կրթական կազմակերպությունների հետ համագործակցությունը.

կ) համակարգում է համայնքի երիտասարդության հետ տարվող աշխատանքները.

հ) ապահովում է նախադպրոցական, արտադպրոցական, սպորտային հաստատություններում սահմանված չափորոշիչներին համապատասխան ծրագրերի իրականացումը.

ձ) աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.

ղ) կատարում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի այլ հանձնարարականներ:

ճ) համայնքի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպում.                                                 մ) համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման պլանի և տարեկան աշխատանքային պլանի նախագծերի կազմում, ինչպես նաև այդ ծրագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան պետական մարմինների հետ.

յ) գործողությունների պլանի մշակում և իրականացում՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում.

ն) համայնքի տնտեսական զարգացմանը և կայուն աշխատատեղերի ստեղծմանն աջակցություն.

շ) տեղական տնտեսական զարգացման պլանի համապատասխանեցում առկա այլ փաստաթղթերի, ներառյալ՝   
մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանների հետ․

ո) համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, տնտեսական զարգացման նպատակ   
հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների և   
հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն.

չ) համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանի վարում․

պ) համայնքում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված գործողությունների       նախաձեռնում.                                             ջ) համայնքի սուբվենցիոն ծրագրերի հայտերի կազմում, փաստաթղթերի նախապատրաստում և մասնակցություն    ծրագրերի իրականացման աշխատանքներին.

ռ) դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանագրերի կազմում և ներկայացում համայնքի ղեկավարի   
հաստատմանը.

ս) տեղական գործարարության զարգացման կարիքների բացահայտում և աջակցություն արդյունավետ   
մարքեթինգային խրախուսման միջոցառումների իրականացմանը՝ ներդրումների ներգրավման նպատակով․

վ) հյուրանոցային տնտեսությունների գույքագրում ու հյուրանոցային տնտեսությունների   և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցություն.

տ) համայնքի բնակչության համար հանգստի վայրերի կազմակերպում և համայնքի տարածքում տուրիզմի
զարգացում․

ր) տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցների   
կազմում․

ց) համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խթանում․

ու)  զբոսաշրջության  զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացում։

Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա) բարձրագույն համապատասխան կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,  «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Սոցիալական աջակցության մասին», Մշակութային օրենսդրության հիմունքների մասին, Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին»,  «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

ե)  տիրապետել օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

 

6․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանությա նբաժնի պետ                       

(ծածկագիր՝ 2.1-6)

 

Բաժնի պետը՝

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.

բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.

է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.

ը) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը.

թ) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում և վերահսկում է գյուղատնտեսության, հողօգտագործման, բնապահպանության բնագավառներում ՏԻՄ լիազորությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները.

ժ) կազմակերպում և իրականացնում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.

ի) հսկողություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողերի և բնապահպանական միջոցառումների իրականացման նկատմամբ.

լ) հսկողություն է իրականացնում գյուղատնտեսական և բնապահպանական նշանակության ապօրինի հողօգտագործումների նկատմամբ և կիրառում է համապատասխան միջոցներ՝ դրանք կանխելու համար.

խ) մասնակցում է համայնքում բնապահպանական ծրագրեր կազմելու աշխատանքներին և ներկայացնում է առաջարկություններ բնության ու շրջակա միջավայրի պահպանության բնագավառում.

ծ) իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընթացիկ հաշվառում և կազմում է հողային հաշվեկշիռ, ներկայացնում է առաջարկություն այդ հողերի օգտագործման համար և կազմում է ծրագիր.

կ) ապահովում է հարկային բազայի գյուղատնտեսական նշանակության հողօգտագործողների հողերի կադաստրային տվյալների ճշտումը և միջոցներ է ձեռնարկում այդ ուղղությամբ.

հ) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներին.

ձ) անհրաժեշտության դեպքում աջակցում է համայնքի տարածքում բուսասանիտարական հաշվառման աշխատանքներին.

ղ) իրականացնում է հսկողություն համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործման և վերանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ.

ճ) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական ռադիոակտիվ նյութերով, արտադրական և կենցաղային թափոններով աղտոտումից.

մ) մասնակցում է համայնքի զարգացման ծրագիր կազմելու աշխատանքներին.

յ) ապահովում է վիճակագրական ծառայությանը ներկայացվող հաշվետվությունների կազմումը և տրամադրումը.

ն) կատարում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի այլ հանձնարարականներ:

Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել  անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե)  տիրապետել օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի:

 

7․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի  համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտիևկոմունալծառայության պետ                       

(ծածկագիր՝ 2.1-7)

 

Բաժնի պետը՝

 

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակցին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.

բ) աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.

գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

ե) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակզմի  քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.

զ) աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագիրերը.

է) բաժնի  համայնքային  ծառայողների  կողմից  իրենց  կատարած  աշխատանքների  մասին  ներկայացրած   կիսամյակային  հաշվետվության  վերաբերյալ տալիս  է  համապատասխան եզրակացություններ.

ը) աշխատակազմի  քարտուղարի  հանձնարարությամբ  կազմակերպում  է  խորհրդակցություններ, հանդիպումներ,  ապահովում  է  այդ  խորհրդակցությունների,  հանդիպումենրի  արձանագրությունների  կազմումը

թ)  աշխատակազմի  քարտուղարին  կիսամյակը  մեկ  ներկայացնում  է  հաշվետվություն  իր  կատարած  աշխատանքների  մասին

ժ) համայնքի տարածքում ներկայացնում է առաջարկություն անշարժ գույքի օգտագործման սխեմաները, մշակում և կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարման ամենամյա և հնգամյա ծրագրերի բաղկացուցիչ մասը:                                                                                                                                                        

ի) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողերի օգտագործման սխեմաների համաձայն ներկայացնում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերը:

 

լ) Վերահսկում է համայնքի սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանումը:Կազմում է ավագանու նիստերում քննարկվող քաղաքաշինական հարցերի նախագծերը, կազմում սեփականության ամենամյա գույքագրման  փաստաթղթերը: Սահմանված կարգով իրականացնում է համայնքի սահմաններում գտնվող հողերի ընթացիկ հաշվառումը և կազմում համայնքի հողային հաշվեկշիռ:

խ)  Կազմում և վարում է համայնքի քաղաքաշինական քարտեզը և քաղաքաշինական կադաստրը:

ծ) Մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման, օգտագործման տրամադրման գործընթացներին:

կ) Սահմանված կարգով ներկայացնում է  հաշվետվություններ անշարժ գույքի ոլորտի վերաբերյալ:

հ) համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան համայնքի ղեկավարին և ավագանուն  ներկայացնում է առաջարկություններ համայնքի սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի սահմանված կարգով օտարման կամ օգտագործման համար.

ձ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

 

Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

ա)  բարձրագույն մասնագիտական կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային  կառավարման  ոլորտի  առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, մինչև  2015 թվականի  հունվարի  1-ը  համայնքային  ծառայության  պետական  և  (կամ)  համայնքային  կառավարման  ոլորտի  առնվազն  մեկ  տարվա  աշխատանքային  ստաժ:                                                                                                                                                  

 

բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքաշինության մասին», «Հողային օրենսգիրքե Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ)  համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե) տիրապետել ռուսերենին (ազատ) և մեկ այլ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվին։

 

Մրցույթը տեղի կունենա 15072022թժսմը 11։00-ին

 

Հասցե՝ քԱրարատ, Շահումյան 34, Արարատիհամայնքապետարան, համայնքիղեկավարի

                  աշխատասենյակ։                                                                                                                                                   Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝    30062022թ  ժամը 15։00

 

Դիմողները  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).

2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների պատճենները` բնօրինակի հետ միասին.

3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին  .

4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի          .

5) անձնագրի պատճենը։       

Փաստաթղթերը ներկայացնել՝  Արարատի համայնքապետարանի աշխատակազմ: Հասցե՝ քԱրաարատ,

                                                                                                              Շահումյան 34   Հեռ՝ (060)88-55-55

                                               Արարատի մարզպետարան, հասցե՝ քԱրտաշատ, Օգոստոսի,23,  5-րդհարկ,

                                                                                                                         520 սենյակ   հեռ՝ (0235) 2-34-65

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ քաղաքային համայնք ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner