|
21.11.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
|
Սույն թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում հետևյալ օրակարգով՝ 1․ «Արարատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի քննարկում 2․ «2026 թվականին Արարատ համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին» համայնքի ավագանու որոշումների նախագծերի քննարկում։ Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկմանը։
|
|
|
21.11.25
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
|
|
Մրցույթ․ «Ամանորյա լավագույն զարդարված բակ կամ խաղահրապարակ»Արարատ քաղաքում մեկնարկում է ամանորյա տոնական տրամադրությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվող «Լավագույն զարդարված բակ կամ խաղահրապարակ» մրցույթը։ Մրցույթի նպատակն է խրախուսել բնակիչների ակտիվ մասնակցությունը քաղաքի ամանորյա գեղեցիկ, լուսավոր և դրական մթնոլորտի ձևավորմանը։ Մասնակցել կարող են՝ բազմաբնակարան շենքերի բակերը, անհատական տները, ինչպես նաև խաղահրապարակները։ Գնահատման չափանիշներ՝ Զարդարանքի ստեղծարարություն Լուսավորության լուծումներ Ընդհանուր սանիտարական ու գեղագիտական տեսք Բնակիչների մասնակցությունն ու համահեղինակությունը Վերջնաժամկետը՝ 29․12․2025թ․ ...
Մանրամասն |
|
|
20.11.25
POS տերմինալներով վճարումը հարմարավետ է։
|
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Տեղեկացնում ենք, որ Արարատի համայնքապետարանում և համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղակայված են վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալներ, որոնք հնարավորություն են տալիս համայնքի գործունեության հետ կապված բոլոր վճարումների (անշարժ գույքի հարկ, փոխադրամիջոցների գույքահարկ, աղբահանություն, մանկապարտեզների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վճարներ և այլն) ստացումն իրականացնել անկանխիկ ձևով։ Տերմինալներից օգտվելը հարմար է, միջնորդավճարները՝ նվազագույն։ Հորդորում ենք օգտվել համայնքում գործող տերմինալներից՝ ստանալով արդյունավետ և մատչելի ծառայություններ։
|
|
|
17.11.25
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր սերն ուսումնառության նկատմամբ, ձգտումը դեպի գիտելիք և նորարար մտածողությունը կարևոր ներդրում են մեր համայնքի կյանքի ու երկրի զարգացման մեջ։ Ուսանողությունը միշտ եղել է առաջադիմության, արդարության և փոփոխությունների շարժիչ ուժը։ Վստահ եմ, որ ձեր գաղափարները, էներգիան և նախաձեռնողականությունը շարունակելու են հարստացնել մեր համայնքը՝ դարձնելով այն ավելի կենդանի, զարգացող և մրցունակ։ Ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիները լինեն լի նոր ձեռքբերումներով, ինքնահաստատմամբ ու վստահ քայլերով դեպի ձեր նպատակների իրականացում։ Թո՛ղ յուրաքանչյուր հաջողություն դառնա ձեր ու մեր համայնքի ընդհանուր հաղթանակը։
|
|
|
14.11.25
Հանրային քննարկում
|
 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, 2025թ․-ի նոյեմբերի 21-ին, ժամը՝ 12։00-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի կունենա Արարատ համայնքում սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում նոր սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ հանրային քննարկում։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։
|
|
|
12.11.25
Ասֆալտապատման աշխատանքներ համայնքի Ուրցալանջ և Լանջառ բնակավայրերում
|
|
Արարատ համայնքի սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրում ավարտվել են Կ.Մկրտչյան և Հաղթանակի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, իսկ Լանջառի Գ.Նժդեհի փողոցում դրանք արդեն թևակոխել են սկզբնական փուլ։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 106 200 000 ՀՀ դրամ)։
|
|
|
12.11.25
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ Արարատ համայնքի բնակիչներ, հարգելի՛ գործընկերներ և համայնքային ծառայողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։Այս օրը նշանավորում է այն մարդկանց ջանքերն ու նվիրումը, ովքեր ամեն օր հոգատարությամբ ու պատասխանատվությամբ են ծառայում համայնքին՝ նրա զարգացման և բարեկեցության համար։Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության այն կարևորագույն հենասյունն է, որտեղից սկսվում է պետության կայունությունն ու ժողովրդի վստահությունը։ Մեր համայնքի ձեռքբերումներն ու առաջընթացը հնարավոր են դառնում միայն ձեր անշահախնդիր աշխատանքի, միասնականության և հայրենի հողի նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ։Շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին, ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |