|
09.12.25
«Municipalika 2026» ցուցահանդես-համաժողով
|
|
Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը հանդիպել է «Municipalika 2026» ցուցահանդես-համաժողովի կազմակերպիչներ Շիտիջ Մալհոտրային և Գազանֆար Իբրահիմին։ Կազմակերպիչները փոխանցել են Հնդկաստանի առևտրի խթանման կազմակերպության գործադիր տնօրեն Պրեմջիտ Լալի հրավեր-նամակը մասնակցելու վերոնշյալ միջոցառմանը կա՛մ որպես պատվիրակ, կա՛մ որպես ցուցադրող ընկերություն։ Ըստ կազմակերպիչների՝ իրենք չեն հոգում կեցության և ավիատոմսի ծախսերը։ Չնայած մասնակցության համար անհրաժեշտ վճարին՝ հայկական ընկերությունների կամ կառավարության ներկայացուցիչների համար սահմանված գումարը կզեղչվի։Միաժամանակ, կազմակերպող կողմը պատրաստակամություն է հայտնել նորարարական տեխնիկայի և սարքավորումների ...
Մանրամասն |
|
|
03.12.25
Արգելվում է սիգ ձկան որսն ու վաճառքը։
|
 Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը ներառյալ արգելվում է սիգի ձկնկիթի վաճառքը, ինչպես նաև սիգ ձկան որսն ու վաճառքը։
|
|
|
28.11.25
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն հայտնում է
|
|
Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։
Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել:
Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։
Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում
|
|
|
24.11.25
❗️ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զգուշացնում է👇
|
|
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ ...
Մանրամասն |
|
|
21.11.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
|
Սույն թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում հետևյալ օրակարգով՝ 1․ «Արարատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի քննարկում 2․ «2026 թվականին Արարատ համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին» համայնքի ավագանու որոշումների նախագծերի քննարկում։ Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկմանը։
|
|
|
21.11.25
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
|
|
Մրցույթ․ «Ամանորյա լավագույն զարդարված բակ կամ խաղահրապարակ»Արարատ քաղաքում մեկնարկում է ամանորյա տոնական տրամադրությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվող «Լավագույն զարդարված բակ կամ խաղահրապարակ» մրցույթը։ Մրցույթի նպատակն է խրախուսել բնակիչների ակտիվ մասնակցությունը քաղաքի ամանորյա գեղեցիկ, լուսավոր և դրական մթնոլորտի ձևավորմանը։ Մասնակցել կարող են՝ բազմաբնակարան շենքերի բակերը, անհատական տները, ինչպես նաև խաղահրապարակները։ Գնահատման չափանիշներ՝ Զարդարանքի ստեղծարարություն Լուսավորության լուծումներ Ընդհանուր սանիտարական ու գեղագիտական տեսք Բնակիչների մասնակցությունն ու համահեղինակությունը Վերջնաժամկետը՝ 29․12․2025թ․ ...
Մանրամասն |
|
|
20.11.25
POS տերմինալներով վճարումը հարմարավետ է։
|
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Տեղեկացնում ենք, որ Արարատի համայնքապետարանում և համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղակայված են վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալներ, որոնք հնարավորություն են տալիս համայնքի գործունեության հետ կապված բոլոր վճարումների (անշարժ գույքի հարկ, փոխադրամիջոցների գույքահարկ, աղբահանություն, մանկապարտեզների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վճարներ և այլն) ստացումն իրականացնել անկանխիկ ձևով։ Տերմինալներից օգտվելը հարմար է, միջնորդավճարները՝ նվազագույն։ Հորդորում ենք օգտվել համայնքում գործող տերմինալներից՝ ստանալով արդյունավետ և մատչելի ծառայություններ։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |