17.09.25
Շինարարական եռուզեռը՝ քաղաքային առօրյա...
|
Լայն թափով սկսվել են Արարատ համայնքի Արարատ քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
17.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․  Նկարիր  Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը  Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։  «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում «Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․  ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,  նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,  բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։  Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։
|
|
16.09.25
Հաշվետվողականությունը՝ աշխատանքի թափանցիկություն...
|
Արարատ համայնքի Ավշար բնակավայրում ավարտվել են Ա.Գալոյան և Գ.Պետրոսյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 81 300 000 ՀՀ դրամ)։ Բնակավայրում ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական։
|
|
15.09.25
Հաշվետվողականությունը՝ աշխատանքի թափանցիկություն...
|
Արարատ համայնքի Արարատ քաղաքի Շահումյան 22, 24 շենքերի բակային հարակից տարածքների բարենորոգման աշխատանքներն արդեն ավարտուն վիճակի են, իսկ դեպի Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ տանող ճանապարհը՝ ասֆալտապատ։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն- համայնք համագործակցությամբ։
|
|
12.09.25
Ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել Արմաշ բնակավայրի Հանրապետություն և Արարատյան փողոցներում:
|
Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրի Հանրապետություն և Անկախության փողոցներում սկսվել են ասֆալտապատման նախնական աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 115 716 000 ՀՀ դրամ)։
|
|
10.09.25
«Աղետների և կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» սեմինար-աշխատաժողով
|
World Vision-ի և ԱՌՆԱՊ-ի (Աղետների Ռիսկերի Նվազեցման Ազգային Պլատֆորմ) համատեղ ջանքերով՝ Արարատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, ս/թ սեպտեմբերի 10-ին ք.Արարատի մշակույթի և արվեստի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Աղետների և կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» սեմինար-աշխատաժողով։ Սեմինարն ընթացավ բաց լսումների ձևով՝ ֆոկուս-խմբային քննարկումներով։
|
|
08.09.25
Արարատ քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհը չեզոքացվել է։
|
Ս/թ սեպտեմբերի 1-5-ը ընկած ժամանակահատվածում Արարատ համայնքի Արարատ քաղաքի աղբավայրում բռնկվել էր խոշոր հրդեհ՝ ընդգրկելով շուրջ 6 հա տարածք։ Հրդեհի տարածման կանխման ու հետևանքների վերացմանն արագ և օպերատիվ արձագանքել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատները, Արարատի և Արտաշատի կոմունալ ծառայությունները։ Համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է 5 օրում չեզոքացնել հրդեհը։ Առ այսօր Արարատի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից շուրջօրյա հերթապահություն է իրականացվում աղբավայրի տարածքում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |