22.10.25
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 95-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ արարատցիներ,այսօր մեր սիրելի քաղաքը՝ Արարատը, նշում է իր ծննդյան 95-ամյակը։ Սա մեր քաղաքի պատմության կարևոր էջերից է՝ լի նվիրումով, աշխատասիրությամբ և միասնականությամբ։Արարատը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր տուն ու ծառ խոսում են մարդկանց մասին՝ ովքեր սիրել, կառուցել ու շենացրել են այս հողը։ Այսօր հպարտությամբ ենք հիշում մեր քաղաքի անցած ուղին, շնորհակալությամբ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են նրա զարգացմանը։Թո՛ղ Արարատը շարունակի ապրել իր արժանապատիվ ընթացքը՝ լինելով մեր բոլորի հպարտությունը։ Թ՛ող մեր քաղաքի յուրաքանչյուր ընտանիք վարի խաղաղ ու ապահով կյանք, իսկ երիտասարդ սերունդը՝ նոր ուժով ու գաղափարներով, տանի առաջ մեր քաղաքի փառավոր անունը։Շնորհավոր ...
Մանրամասն |
|
17.10.25
ԱՅՍՕՐ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
|
2023 թվականին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին որոշում է ընդունվել ամեն տարի հոկտեմբերի 17-ին աշխարհում նշել Ոչ նյութական մշակութային արժեքների միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրաձայնել և պահպանել այն ավանդույթները, գիտելիքները, արհեստներն ու մշակութային դրսևորումները, որոնք փոխանցվում են սերունդներին և կազմում են յուրաքանչյուր ժողովրդի ինքնության անբաժանելի մասը։Հայաստանը ևս հարուստ է ոչ նյութական մշակութային ժառանգությամբ՝ պարարվեստ, երգարվեստ, բանահյուսություն, ժողովրդական արհեստներ, տոնական սովորույթներ և ծեսեր։ Դրանք մեր ժողովրդի հոգևոր կոդն են, որը պահպանելու և սերունդներին փոխանցելու պարտականությունը յուրաքանչյուրիս սրտի պարտքն է։ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ ...
Մանրամասն |
|
14.10.25
Արմաշ բնակավայրում ևս մեկ փողոցի ասֆալտապատում ավարտվեց։
|
Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Անկախության փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
08.10.25
Գտի՛ր աշխատանք Երևանում և մարզերում։
|
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 20.06.2025թ. N825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»: Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը: Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Աշխատանք փնտրողը հարթակի ...
Մանրամասն |
|
06.10.25
Մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։
|
Խորը վշտով տեղեկացանք, որ մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։ Հայկ Հայկյանը իր գործունեությամբ զգալի ներդրում է ունեցել Արարատ քաղաքի զարգացման գործում՝ ծառայելով համայնքին՝ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ։ Արարատի համայնքապետարանի աշխատակազմը խորապես ցավում է տեղի ունեցածի համար և սրտանց ցավակցում է Հայկ Հայկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու համաքաղաքացիներին՝ մաղթելով ոգու տոկունություն և ուժ այս ծանր կորստի պահին։ Թող հավերժ լինի նրա հիշատակը։
|
|
29.09.25
Ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։
|
Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Հանրապետություն փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
19.09.25
Ասֆալտապատման աշխատանքներ սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրում։
|
Արարատ համայնքի սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրի Հաղթանակ և Կ.Մկրտչյան փողոցներում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 106 200 000 ՀՀ դրամ)։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |