23.06.22
Հունիսի 23-ը նշվում հանրային ծառայողի օրը
|
Արարատի համայնքապետարանը շնորհավորում է մեր համայնքի բոլոր հանրային ծառայողներին կարևորելով նրանց ներդրումը երկրի զարգացման և կայացման գործընթացում։Ցանկանում ենք նշել, որ նրանց դերը մեծ է պետական կառավարման բոլոր համակարգերում։Այսօր, երբ օրեցօր ժամանակի հրամայականով ի հայտ են գալիս արդիական պահանջներ և շեշտադրումներ, յուրաքանչյուրիցս պահանջվում է մասնագիտական պատրաստվածություն, անաչառություն և սկզբունքայնություն։ Ամենօրյա պահանջ է մեծ ընտանիքի պես միասնաբար և ամենայն պատասխանատվությամբ գործելու անհրաժեշտությունը։Մեկ անգամ ևս շնորհավորում ենք ձեզ այս տոնի կապակցությամբ։Ցանկանում ենք ձեզ մասնագիտական ճկունություն, մարդասիրություն և արդյունավետ աշխատանք ի բարօրություն մեր երկրի զարգացման և ...
Մանրամասն |
|
23.06.22
Համայնքային ծառայողի օրվա առթիվ այցելություն Արարատ և Ավշար վարչական ղեկավարների նստավայրեր:
|
Արարատի համայնքապետարանի ղեկավարությունը համայնքային ծառայողի օրվա առթիվ այցելեցին Արարատ և Ավշար վարչական ղեկավարների նստավայրեր: Հանդիպմանը ներկա էին նաև վարչական ղեկավարները, որոնք նույնպես շնորհավորեցին իրենց աշխատակիցներին տոնի առթիվ։ Այս տոնի առկայությունը նպաստում է ևս մեկ անգամ բարձր գնահատել հանրային աշխատողի դերը երկրի զարգացման և բարգավաճման գործընթացում։
|
|
23.06.22
Հայտարարություն
|
 <<Վեդու գինու>> գործարան ՍՊԸ-ն սկսել է ծիրանի մթերման գործընթացը։  Պահանջվող փաստաթղթերը 1. Անձնագիր 2. Հաշվեհամար 3. Տեղեկանք գյուղապետարանից Ցանկացողները կարող են դիմել։ Հեռ. 077-409-991
|
|
23.06.22
Հերքում
|
Հունիսի 22-ին` 168.am կայքը հրապարակել է <<ՔՊ-ն իր թեկնածուին ասել է` հարցերն անգիր արա` խախտումներին տեր ենք>>նյութը , որը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Մրցույթը անցկացվելու է <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի , ՀՀ Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 29.09.2006 թ-ի N 13-ն հրամանով հաստատված համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացման կարգի, ինչպես նաև համայնքային ծառայության մրցույթային հանձնաժողովի աշխատակարգի դրույթների համաձայն։Պահանջում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց` այլապես անձին զրպարտելու և իրականությանը չհամապատասխանող նյութը տարածելու համար կպատժվեք ...
Մանրամասն |
|
22.06.22
Հայտարարություն
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը։Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել սուբվենցիայի հայտերի ներկայացման ժամկետների մասով` հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին 07.06.2022 թիվ ՀՕ- 133-ն օրենքով սահմանված ՀՀ համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ու հաստատման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև այն փաստը , որ գործող կարգով սուբվենցիոն հայտերի ներկայացման համար ...
Մանրամասն |
|
21.06.22
Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
|
Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Մաղթում ենք ձեզ առողջություն, բարեկեցություն և երջանկություն։ Շնորհակալ ենք ձեր ամենօրյա անձնվեր աշխատանքի համար: Բոլոր ժամանակներում դուք եղել եք ձեր գործի նվիրյալը և բոլոր ժամանակներում էլ մեր ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը։ Օգտագործելով այս գեղեցիկ առիթը` ուզում ենք մեկ անգամ ևս շնորհավորել ձեզ բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթել հաջողություններ աշխատանքում և ընտանիքում։
|
|
20.06.22
Հայտարարություն
|
<<Կենաց Գրուպ>> ՍՊԸ-ն ընդունում է Կանգուն, Մեղրաբույր, Հաղթանակ, Քիշմիշ, Իձապտուկ տեսակի խաղողի տերևներ ։ Գինը` 350-370 դրամ։ Հասցե` գյուղ Արարատ,Սահմանապահների 5
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |