Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.10.25 Արմաշ բնակավայրում ևս մեկ փողոցի ասֆալտապատում ավարտվեց։

Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Անկախության փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։

08.10.25 Գտի՛ր աշխատանք Երևանում և մարզերում։
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 20.06.2025թ. N825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»: Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը: Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Աշխատանք փնտրողը հարթակի ... Մանրամասն
06.10.25 Մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։
Խորը վշտով տեղեկացանք, որ մահացել է Արարատ քաղաքի նախկին քաղաքապետ Հայկ Հայկյանը։
Հայկ Հայկյանը իր գործունեությամբ զգալի ներդրում է ունեցել Արարատ քաղաքի զարգացման գործում՝ ծառայելով համայնքին՝ նվիրվածությամբ և պատասխանատվությամբ։
Արարատի համայնքապետարանի աշխատակազմը խորապես ցավում է տեղի ունեցածի համար և սրտանց ցավակցում է Հայկ Հայկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու համաքաղաքացիներին՝ մաղթելով ոգու տոկունություն և ուժ այս ծանր կորստի պահին։
Թող հավերժ լինի նրա հիշատակը։
29.09.25 Ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։

Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Հանրապետություն փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։

19.09.25 Ասֆալտապատման աշխատանքներ սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրում։

Արարատ համայնքի սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրի Հաղթանակ և Կ.Մկրտչյան փողոցներում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 106 200 000 ՀՀ դրամ)։

17.09.25 Շինարարական եռուզեռը՝ քաղաքային առօրյա...
Լայն թափով սկսվել են Արարատ համայնքի Արարատ քաղաքի Վ. Սարգսյանի անվան հրապարակի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
17.09.25 Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
Նոր հնարավորություն քաղաքացիների համար
Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․
✅Նկարիր
✅Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
✅Ուղարկիր քո համայնքապետարանին
Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։
📱«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում
«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․
🔹 ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
🔹 նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
🔹 բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։
✅Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։
#Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner