Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.11.25 Հանրային քննարկում
📣Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
2025թ․-ի նոյեմբերի 21-ին, ժամը՝ 12։00-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի կունենա Արարատ համայնքում սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում նոր սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ հանրային քննարկում։
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։
12.11.25 Ասֆալտապատման աշխատանքներ համայնքի Ուրցալանջ և Լանջառ բնակավայրերում

Արարատ համայնքի սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրում ավարտվել են Կ.Մկրտչյան և Հաղթանակի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, իսկ Լանջառի Գ.Նժդեհի փողոցում դրանք արդեն թևակոխել են սկզբնական փուլ։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 106 200 000 ՀՀ դրամ)։

12.11.25 ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ Արարատ համայնքի բնակիչներ, հարգելի՛ գործընկերներ և համայնքային ծառայողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։Այս օրը նշանավորում է այն մարդկանց ջանքերն ու նվիրումը, ովքեր ամեն օր հոգատարությամբ ու պատասխանատվությամբ են ծառայում համայնքին՝ նրա զարգացման և բարեկեցության համար։Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության այն կարևորագույն հենասյունն է, որտեղից սկսվում է պետության կայունությունն ու ժողովրդի վստահությունը։ Մեր համայնքի ձեռքբերումներն ու առաջընթացը հնարավոր են դառնում միայն ձեր անշահախնդիր աշխատանքի, միասնականության և հայրենի հողի նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ։Շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին, ... Մանրամասն
28.10.25 Հարգանքի տուրք
Ս/թ հոկտեմբերի 27-ին Արարատի համայնքապետարանի աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ ազգային հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին՝ այցելելով նրա տուն-թանգարան։
Համայնքապետարանի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին տուն-թանգարանի բակում գտնվող նրա հուշարձանին՝ հիշելով Վազգեն Սարգսյանի անգնահատելի ներդրումը մեր երկրի անկախության և պետականության կայացման գործում։
Սպարապետի վառ հիշատակը մնում է կենդանի բոլորիս սրտերում՝ որպես հայրենասիրության, խիզախության և նվիրումի խորհրդանիշ։
22.10.25 ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 95-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ արարատցիներ,այսօր մեր սիրելի քաղաքը՝ Արարատը, նշում է իր ծննդյան 95-ամյակը։ Սա մեր քաղաքի պատմության կարևոր էջերից է՝ լի նվիրումով, աշխատասիրությամբ և միասնականությամբ։Արարատը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր տուն ու ծառ խոսում են մարդկանց մասին՝ ովքեր սիրել, կառուցել ու շենացրել են այս հողը։ Այսօր հպարտությամբ ենք հիշում մեր քաղաքի անցած ուղին, շնորհակալությամբ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են նրա զարգացմանը։Թո՛ղ Արարատը շարունակի ապրել իր արժանապատիվ ընթացքը՝ լինելով մեր բոլորի հպարտությունը։ Թ՛ող մեր քաղաքի յուրաքանչյուր ընտանիք վարի խաղաղ ու ապահով կյանք, իսկ երիտասարդ սերունդը՝ նոր ուժով ու գաղափարներով, տանի առաջ մեր քաղաքի փառավոր անունը։Շնորհավոր ... Մանրամասն
17.10.25 ԱՅՍՕՐ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
2023 թվականին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին որոշում է ընդունվել ամեն տարի հոկտեմբերի 17-ին աշխարհում նշել Ոչ նյութական մշակութային արժեքների միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրաձայնել և պահպանել այն ավանդույթները, գիտելիքները, արհեստներն ու մշակութային դրսևորումները, որոնք փոխանցվում են սերունդներին և կազմում են յուրաքանչյուր ժողովրդի ինքնության անբաժանելի մասը։Հայաստանը ևս հարուստ է ոչ նյութական մշակութային ժառանգությամբ՝ պարարվեստ, երգարվեստ, բանահյուսություն, ժողովրդական արհեստներ, տոնական սովորույթներ և ծեսեր։ Դրանք մեր ժողովրդի հոգևոր կոդն են, որը պահպանելու և սերունդներին փոխանցելու պարտականությունը յուրաքանչյուրիս սրտի պարտքն է։ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ ... Մանրամասն
14.10.25 Արմաշ բնակավայրում ևս մեկ փողոցի ասֆալտապատում ավարտվեց։

Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրում ավարտվել են Անկախության փողոցի 2-րդ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner