Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 420
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.09.19 Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Արարատի հրշերջ փրկարական ջոկատի ծառայակիցներին համայնքի հետ սերտ համագործակցության համար պարգևատրեց շնորհակալագրերով:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Արարատի քաղաքապետի օգնական Գառնիկ Մարգարյանը,
Արարատի քաղաքապետի ռեֆերենտ Լևոն Հովհաննիսյանը,
Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լևոն Մարդոյանը և <<Աղետների ռիսկերի կառավարման>> ծրագրի ղեկավար-փորձագետ Հայկանուշ Հովհաննիսյանը:
Շնորհակալագրերը հանձնեց Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մելքոնյանը:
30.08.19 Գիտելիքի օրվա և 2019-2020 ուսումնական տարվա առթիվ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի շնորհավորական ուղերձը
  Ավարտվեցին դպրոցական արձակուրդները:                                                   Մոտեցավ հուշերի ու երազանքների իրականացման օրը՝ սեպտեմբերի 1-ը. ծնողները անհամբերությամբ ու  հուզմունքով են սպասում իրենց երեխաներին առաջին դասարան ճանապարհելու հաճելի պարտականությանը՝ այն նույն զգացողությամբ  ինչ որ եղել է առաջին թոթովանքի ժամանակ:                              Սիրելի աշակերտներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, ... Մանրամասն
26.08.19 Հայտարարություն

Հարգելի արարատցիներ
ՀՀ ոստիկանության զորքերում առկա է շարքային պայմանագրային զինծառյողների թափուր հաստիքներ:
Ծառայության պայմաններին մանրամասն ծանոթնալու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության զորքերի կադրերի բաժին:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 62/26, հեռախոս՝ 010-37-03-28:

09.08.19 Համահայկական 7-րդ ամառային խաղեր

Արարատ քաղաքի պատվիրակությունը ս.թ. օգօստոսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Ս. Շահումյանի անվան մարզադաշտում մասնակցեց համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր տոնակատարությանը՝ քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ:

02.08.19 Սահմանապահ հերոս Ա.Պ. Կորյակովի հիշատակին

2019թ.օգոստոսի 2-ին սահմանապահ հերոս Ա.Պ.Կորյակովի "18.09.1926-02.08.1948" հիշատակի օրվա կապակցությամբ Արարատի քաղաքապետարանի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցները քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին սահմանապահ հերոսի շիրիմին:

22.07.19 Հանքագործի և մետաղագործի մասնագիտական տոնը

2019թ.հուլիսի 19-ին <<Գեոպրոմայնինգ>> ընկերության և Արարատի քաղաքապետարանի կողմից կազմակերպվեց տոնական միջոցառում Հանքագործի և մետաղագործի մասնագիտական օրվա առթիվ: Համերգն եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ

18.07.19 Կինոդիտում փոքրիկների և մեծահասակների հանար

Սիրելի արարատցիներ

Ռոստելեկոմը, Արարատի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է բացօթյա կինոդիտում փոքրիկների և մեծահասակների համար: Բոլորին հրավիրում ենք Արարատ քաղաքի ամֆիթատրոն՝ միասին վայելելու ամառային օրը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ-ի հուլիսի 22-ին՝ ժամը 19:00-ից մուլտֆիլմ՝ 20:30-ից գեղարվեստական ֆիլմ:

Մուտքն ազատ է:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ քաղաքային համայնք ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34

(0234)44747

ararat.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner