Այսօր: Երկուշաբթի, 1 Հունիսի 2020թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.05.20 ՈՒշադրություն

Այսուհետ Արարատի քաղաքապետարանում կգործի մեկ ընդհանուր հեռախոսահամար:
Քաղաքապետարանի որևէ աշխատակցի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է զանգահարել 060-88-55-55 հեռախոսահամարին և հետևել օպերատորի հրահանգներին:

 

 

Արարատի քաղաքապետարան

09.04.20 Ինչպես առցանց դիմել համայնքապետարան

Հարգելի՛ քաղաքացիներ.

Առկա իրավիճակում խուսափելով անմիջական շփումից՝ նախապատվությունը տալով հաղորդակցման այլընտրանքային տարբերակներին, ներկայացնում ենք համայնքապետարանին  առնչվող ձեր հարցերը բարձրաձայնելու, դիմումներ, բողոքներ և առաջարկներ ներկայացնելու ամենաանվտանգ ճանապարհը։

Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարան ներկայացնելու, ինչպես նաև դիմումի ընթացքին հետևելու կարգին ծանոթացե՛ք  հետևյալ հոլովակի օգնությամբ։

 

07.04.20 Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ
Շնորհավորում եմ Ձեզ, գարնանային գեղեցիկ օրվա՝ մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ, ցանկանալով առողջություն, անհուն սեր ու երջանկություն:
Ձեր հոգատարությունն ու դժվարություններին հաղթահարելու բնատուր առեղծվածը՝ ապահովում է յուրաքանչյուրիդ ընտանիքի կայունությունն ու բարեկեցությունը: Ապրեցեք երկար, վստահ ու հպարտ, որպես սրբություն Դուք մեր հոգում եք:
Այս դժվար օրերին թող հույսն ու լավատեսությունը մշտապես ուղեկից լինեն:

02.04.20 Կառավարության աջակցությունը մինչև 18 տարեկան ունեցող երեխաներ ունեցող ընտանիքներին
Կառավարությունը հաստատեց մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու միջոցառումը:Այն տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26․500 դրամ գումարի չափով:Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.🔸երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում,🔸երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից ... Մանրամասն
31.03.20 Սննդամթերքի օգնություն

Կորոնավիրուսի պատճառով՝ ազգաբնակչության տեղաշարժը սահմանափակելու, պարետատան որոշմանը օժանդակելու, անապահով ընտանիքներին օգնելու նպատակով՝ <<Գեոպրոմայնինգ Գոլդ>> ՍՊԸ-Ը Արարատի քաղաքապետարանին է տրամադրել 195 սննդի փաթեթ: Սննդի փաթեթները նպաստառուների ցուցակով բաժանվել են ըստ բնակության հասցեների:
Շնորհակալություն ենք հայտնում << Գեոպրոմայնինգ Գոլդ>> ՍՊԸ-ի տնօրինությանը:


Արարատի քաղաքապետարան

20.03.20 Հայտարարություն

Հարգելի արարացիներ

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով քաղաքում իրականացվում են ախտահանման աշխատանքներ, խնդրում ենք ձեզ կենցաղային աղբը թափել նախատեսված վայրում, գազոնների մեջ տոպրակով աղբ չդնել, բազմաբնակարանային շենքերում ձեր աստիճանահարթակները մաքրեք ժավելի ջրային լուծույթով:
Քաղաքապետարանը կախտահանի բոլոր փողոցներն ու բակերը, շենքերի մուտքերի առաջին աստիճանահարթակները: Հետևեք հակավիրուսային հիգիենայի պահպանմանը:

 

Արարատի քաղաքապետարան

18.03.20 Հայտարարություն

Հարգելի արարատցիներ

Արարատի քաղաքապետարանը հաշվի առնելով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ անգամ խնդրում և հորդորում է բացառել զանգվածային միջոցառումները, հնարավորության դեպքում նաև հոգեհացի տրամադրումը: Հոգեհացի տրամադրման դեպքում մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 20-ից 30 հոգի:
Խուսափել որևե տեսակի մարդկայն կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն (1,5-3մ):

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ քաղաքային համայնք ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34

060-88-55-55

ararat.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner