Այսօր: Կիրակի, 17 Նոյեմբերի 2019թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 400
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.11.19 Խաչքարի տեղադրում եկեղեցու բակում

2019թ. Նոյմբերի 9-ին Արարատի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար՝ բարերար Արթուր Խաչատրյանի կողմից:

23.09.19 Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձը

2019թ. սեպտեմբերի 21-ին Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով ցուցադրվեց տարբեր տեսակի ռազմական տեխնիկաներ, զինվորական հնարք վարժություններ:
Գործում էր զինվորական վրանային ճաշարանը:
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով:

19.09.19 Մարզական փառատոն

2019թ. սեպտեմբերի 18-ին Արարատ քաղաքում տեղի ունեցավ մարզական փառատոն:
Մասնակիցները մրցեցին կշռաքարի բարձրացում, բազկամարտ, վազք, մինի ֆուտբոլ և շախմատ մարզաձևերից:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արարատի քաղաքապետի օգնական Գառնիկ Մարգարյանը:

19.09.19 Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարելիցի կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին քաղաքային զբոսայգում կբացվի Սողոմոն Թեհլերյանի հուշաքարը:
Ժամը 11:30-ին քաղաքային հրապարակում կկայանա ռազմական տեխնիկայի ցուցադրություն և կգործի զինվորական դաշտային խոհանոց:
Ժամը 14:00-ին Զոդի բանավանի դպրոցի բակում կկազմակերպվի մանկական զվարճալի հանդես:
Ժամը 19:00-ին Արարատ քաղաքի ամֆիթատրոնում կկայանա տոնական համերգ:
Մուտքը ազատ է հրավիրում ենք բոլորին:

Արարատի քաղաքապետարան

06.09.19 Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Արարատի հրշերջ փրկարական ջոկատի ծառայակիցներին համայնքի հետ սերտ համագործակցության համար պարգևատրեց շնորհակալագրերով:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Արարատի քաղաքապետի օգնական Գառնիկ Մարգարյանը,
Արարատի քաղաքապետի ռեֆերենտ Լևոն Հովհաննիսյանը,
Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լևոն Մարդոյանը և <<Աղետների ռիսկերի կառավարման>> ծրագրի ղեկավար-փորձագետ Հայկանուշ Հովհաննիսյանը:
Շնորհակալագրերը հանձնեց Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մելքոնյանը:
30.08.19 Գիտելիքի օրվա և 2019-2020 ուսումնական տարվա առթիվ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի շնորհավորական ուղերձը
  Ավարտվեցին դպրոցական արձակուրդները:                                                   Մոտեցավ հուշերի ու երազանքների իրականացման օրը՝ սեպտեմբերի 1-ը. ծնողները անհամբերությամբ ու  հուզմունքով են սպասում իրենց երեխաներին առաջին դասարան ճանապարհելու հաճելի պարտականությանը՝ այն նույն զգացողությամբ  ինչ որ եղել է առաջին թոթովանքի ժամանակ:                              Սիրելի աշակերտներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, ... Մանրամասն
26.08.19 Հայտարարություն

Հարգելի արարատցիներ
ՀՀ ոստիկանության զորքերում առկա է շարքային պայմանագրային զինծառյողների թափուր հաստիքներ:
Ծառայության պայմաններին մանրամասն ծանոթնալու համար կարող են դիմել ՀՀ ոստիկանության զորքերի կադրերի բաժին:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, 62/26, հեռախոս՝ 010-37-03-28:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ քաղաքային համայնք ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34

(0234)44747

ararat.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner