Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 97
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2022 թվականի N 97

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ՀԵՆՐԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Քաղաքացի Արթուր Հենրիկի Առաքելյանը Արարատ համայնք, քԱրարատ, ՍՇահումյան փողոց 4/100 հասցեում /ծածկագիր՝ 03-002-0003-0027/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0084 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածք և վրան գտնվող առևտրի սրահ։ Նշված շինությանը կից, կողային ճակատին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։

    Ք  Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, հասարակական շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։

     Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 08052003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26052016թ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Արթուր Հենրիկի Առաքելյանին սեփականութայն իրավունքով պատկանող, 03-002-0003-0027 ծածկագիրը կրող 0,0084 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00153 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-003-0112/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով                                                                                                                                      

      

 


ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ Է՝


1. Բավարարել քաղաքացի Արթուր Հենրիկի Առաքելյանի խնդրանքը և Ս․Շահումյան փողոց 4/100 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինութայն /առևտրի սրահ/ և զբաղեցրած 0,0084 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքին հարակից 0,00153 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականության իրավունքով, հողի կադաստրային արժեքի 100% չափի վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Արթուր Հենրիկի Առաքելյանին։

2. Պարտավորեցնել քաղաքացուն՝ ուղղակի վաճառքի կարգով օտարման գործարքի կատարման ժամկետ սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը։
3. Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական կամ բարեկարգման աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։


Կողմ -17

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ԴԵՄԻՐՃՅԱՆ ԵՎԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner