Հիմք ընդունելով Արարատի մարզպետարանի և Արարատի համայնքապետարանի միջև 12.03.2019թ. –ի թիվ 19/1 դրամաշնորհի հատկացման պայմանագիրը՝ կապված այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման նպատակով պետական աջակցության հետ, ուղղորդվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածով, ինչպես նաև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5րդ, 38-րդ հոդվածի 1-ին կետերի 1-ին ենթակետի պահանջներով և համայնքի ավագանու կանոնակարգով.
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
Հաստատել Արարատ քաղաքային համայնքի 2019թ. բյուջեի եկամտային և ծախսային
մասերի հոդվածներում կատարվող հետևյալ փոփոխությունները
1. Ավելացնել համայնքի բյուջեի եկամուտները «Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված» մասով 120,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս եկամուտների պլանը 220,0 հազ. դրամ: Սահմանել բյուջեի ընդհանուր եկամուտները 627118,272.1 հազ. դրամ:
2. Ավելացնել 0661.51 «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» ծրագրի 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածը 120,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 120,0 հազ. դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը՝ 134312,0 հազ. դրամ: Սահմանել բյուջեի ընդհանուր ծախսային պլանը 627118,272.1 հազ. դրամ:
3. Համայնքի ղեկավարին՝ կազմել նոր նախահաշիվներ: