<<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> 2001թ. մայիսի 15-ի ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Արարատի քաղաքային համայնքի 2019թ. համար հաշվարկվել էր 3,177.700 ՀՀ դրամ:
Ի կատարումը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014թ. դեկտեմբերի 10-ի N1253-Ա որոշման պահանջների, մշակվել է համայնքի 2019թ. բնապահպանական ծրագիրը և այն ներկայացվում է համայնքի ավագանու հաստատամանը:
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Հաստատել քաղաքային համայնքի 2019թ. բնապահպանական ծրագիրը / հավելված 1/:
2. Նկատի ունենալով ծրագրի հույժ կարևորությունը քաղաքի համար, առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Չարենցի փողոցների և քաղաքային այգու ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներին:
3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն: