Հաշվի առնելով «Արարատի կոմունալ ծառայություն» ԲՀ «ԳԱԶ 3309 AO 440» մակնիշի 267 ԼԼ 26 պետհամարանիշի աղբատար ավտոմեքենայի և տրակտորի համար նոր շարժիչների, գազի սարքավորումների ձեռքբերման, աղբարկղերի պատրաստման, «Արարատ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ցանկապատի կառուցման և տեղադրման, Արարատ քաղաքի ճանապարհային նշանների տարատեղման և գծանշման սխեմաների պատրաստման նախագծային փաստաթղթերի կազմման անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5րդ, 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել համայնքի 2018թ. բյուջեի հոդվածներում կատարված հետևյալ փոփոխությունները.
1. Պակասեցնել՝
1) 0451.51 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ
վերանորոգում» հոդվածը 4350,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 89258,654.3հազ.
դրամ:
Սահմանել ծրագրի ծախսային պլանը 91836,654.3 հազ. դրամ:
Ավելացնել.
1. 0661.51 «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» ծրագրի
ա) 5112 «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածը 1700,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս
ծախսային պլանը 2650,0 հազ. դրամ,
բ) 5129 «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածը 1100,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս
ծախսային պլանը 1700,0 հազ. դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 121065,0 հազ.
դրամ:
3. Ավելացնել ՝
0911.51 «Նախադպրոցական կրթություն» ծրագրի 5112 «Շենքերի և շինությունների կառուցում»
հոդվածը 700,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 700,0 հազ. դրամ, իսկ ծրագրի
ծախսային պլանը սահմանել 126391,0 հազ. դրամ:
4. Ավելացնել՝ ՝
0451.59 «Փողոցների պահպանում և շահագործում» ծրագրի 5134
«Նախգծանախահաշվային փաստաթղթերի կազմում» հոդվածը 850,0 հազ. դրամ,
սահմանելով վերջինիս ծախսային պլանը 900,0 հազ. դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը
սահմանել 2391,0 հազ. դրամ:
5. Համայնքի ղեկավարին՝ կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր: