Արարատի համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Գարիկ Սոգրատի Արզումանյանը իր ընտանիքի կողմից զբաղեցրած ք. Արարատ, ՈԿՖ բանավան 11 շենք, բնակարան 40 հասցեն կրող բնակարանը իր ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ ՈԿՖ բանավան 11 շենք, բնակարան 40 հասցեն կրող բնակարանը 1986թ.-ին հատկացվել է քաղաքացի Գարիկ Սոգրատի Արզումանյանի հինգ անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը, կինը (մահացած 2005թ.) և երեք զավակները.
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Կատարել պետական գրանցում ՈԿՖ բանավան 11 շենք, բնակարան 40 հասցեն կրող բնակարանի նկատմամբ, որպես Արարատ քաղաքային համայնքի սեփականություն՝ առանձին գույքային միավոր:
2. Ք. Արարատ, ՈԿՖ բանավան 11 շենքի 40 բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող Գարիկ Սոգրատի Արզումանյանի (ծնված 1955թ.) ընտանիքին՝ բաղկացած չորս անձից՝ ինքը, դուստրը՝ Ալինա Գարիկի Արզումանյնը (ծնված 1979թ.), դուստրը՝ Լյուսիկ Գարիկի Արզումանյնը (ծնված 1982թ.) և որդին՝ Սոկրատ Գարիկի Արզումանյանը (ծնված 1984թ.) :