Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 35-րդ հոդվածի 16-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացի Սուսաննա Գրիգորի Սադավչյանի դիմումը՝ իրեն սենյակ հատկացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ քաղաքացին իր որդու, հոր, մոր և քրոջ հետ բնակվում է Խանջյան փողոց 56 շենք հասցեում գտնվող հանրակացարանի մեկ սենյակում, կենցաղային ծանր պայմաններում
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Արարատ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ք. Արարատ, Խանջյան փողոց 56 շենք հասցեում գտնվող հանրակացարանի 3-րդ հարկում գտնվող, 13,5 քմ մակերեսով, թիվ 50 ազատ սենյակը հատկացնել քաղաքացի Սուսաննա Գրիգորի Սադավչյանի ընտանիքին՝ իրեն և որդուն օգտագործման իրավունքով, առանց վարձավճարի, 2 տարի ժամկետով:
2. Անշարժ գույքի պահպանման, շահագործման և վերանորոգման բոլոր պարտականությունները դնել օգտագործողի վրա:
3. Օգտագործման ժամկետն ավարտվելու կամ վաղաժամկետ դադարելու դեպքում, ոչ ուշ քան երկու շաբաթ առաջ քաղաքացին համայնքի ղեկավարին պարտավոր է տեղեկացնել սենյակի նախատեսվող ազատման մասին և սենյակը բարեկարգ վիճակում հանձնել սեփականատիրոջը՝ բացառությամբ բաժանելի բարելավումների: