Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-02042024-03-0119 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայքի ղեկավարի 21.02.2024թ. թիվ 327-Ա որոշման մեջ 1-ին կետի բովանդակությունը փոխարինել հետևյալ՝ <<1.Քաղաքացի Սամվել Գաբրիելի Նուրջանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները (ավտոտեխսպասարկման կետ 84.5քմ, ջրավազան 18.0քմ) համարել օրինական և ճանաչել քաղաքացի Սամվել Գաբրիելի Նուրիջանյանի սեփականության իրավունքը՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծի: >> բառակապակցությունով, իսկ 2-րդ կետի ա/ ենթակետում ներկայացված 22.83քմ մակերեսը փոխարինել 18.0քմ մակերեսով և շարադրել հետևյալով՝ <<ա/օժանդակ շինությունների օրինականացման համար 18.0քմ x 525դրամ =9450դրամ >>։
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։