Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 731-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 731-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արարատ համայնքի ղեկավարի 05․01․2024 թվականի թիվ 4-Ա որոշմամբ  «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատ համայնքի գ. Արարատ բնակավայրի Արարատ 1 հասցեում գտնվող հողամասում առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության:Վարչական տույժ նշանակելուց հետո Ընկերությունը շարունակում է իր ապօրինի գործողությունները։

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, 305-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջներով, հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով վարչական իրավախախտումը շարունակելու փաստը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությանը տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի՝ 2․500․000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Որոշումը հանձնել «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊ ընկերությանը և առաջարկել տուգանքը վճարել տասնհինգ օրվա ընթացքում՝ 900425101111 գանձապետական հաշվեհամարին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner