Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 35-րդ հոդվածի 16-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ քաղաքային համայնքի բնակիչներ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ՝ (մայրը՝ Քրիստինե Հարությունյանը մահացել է 14.02.2012թ-ին, հայրը՝ Աշոտ Աբգարյանը հարբեցող է) Մարինա Աշոտի Աբգարյանը (ծնված 2001թ.) և Հասմիկ Աշոտի Աբգարյանը (ծնված 2007թ.) այժմ գտնվում են «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում և նրանց անհրաժեշտ է ապահովել բնակարանով.
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Արարատ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ք. Արարատ, Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի 3-րդ հարկում գտնվող, 13,8 քմ մակերեսով, թիվ 64 (նախկին 306) ազատ սենյակը հատկացնել քաղաքացիներ Մարինա Աշոտի Աբգարյանին և Հասմիկ Աշոտի Աբգարյանին օգտագործման իրավունքով, առանց վարձավճարի, 5 տարի ժամկետով:
2. Անշարժ գույքի պահպանման, շահագործման և վերանորոգման բոլոր պարտականությունները դնել օգտագործողի վրա:
3. Օգտագործման ժամկետն ավարտվելու կամ վաղաժամկետ դադարելու դեպքում, ոչ ուշ քան երկու շաբաթ առաջ քաղաքացին համայնքի ղեկավարին պարտավոր է տեղեկացնել սենյակի նախատեսվող ազատման մասին և սենյակը բարեկարգ վիճակում հանձնել սեփականատիրոջը՝ բացառությամբ բաժանելի բարելավումների: