Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 810-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2024 թվականի N 810-Ա

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության18.05.2006թ. թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, քաղաք Արարատ, Իսահակյան փողոց 18 հասցեում գտնվող անշարժ գույքի  սեփականատեր Ալիկ Աբգարի Սաֆարյանի դիմումը հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու մասին և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց  իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.                                                                                                                            

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Ալիկ Աբգարի Սաֆարյանին
 սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 528.5քմ մակերեսով հասարակական շինությունը համարել օրինական և ճանաչել քաղաքացու սեփականության իրավունքը՝ համաձայն N21122023-03-0085 վկայականի:

2.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի քաղաք Արարատ բնակավայրի 900425101137 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ  912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝

հասարակական շինության օրինականացման համար  528.5քմ x 2844 դրամ =1 503 054դրամ  

3.Վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը բնակավարերի բնակելի կառուցապատումից փոփոխել` բնակավայրերի հասարակական կառուցապատման:

4.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:                                                                                                                                                                    

5.Սույն  որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner