Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 182
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ /ԱՐՄԱՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ/ ՆԵՐԱՌՈՂ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՐԱՐԱՏ-9 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին  մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ ենթակետերի, 56-րդ հոդվածի 5-րդ կետի և 97-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29,12,2011թ, թիվ 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետութայն Վարչապետի 22,12,2009թ, թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքերը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 13102022թN 2/փ-225 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը                                                                       

 

 

1.    Հաստատել   Արարատ    համայնքի /Արմաշ բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-9 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում   կատարվող  փոփոխությունները,   ըստ  որի  քաղաքացի Բարսեղ Արշակի Բալասանյանին   սեփականությանիրավունքով պատկանող 2,0 համակերեսով հողամասից 0,2327 հա հողամասի  (կադաստրային  ծածկագիր 03-019-0147-0046)վրա ինքնակամ կառուցված առևտրային տնտեսությունն օրինակացնելու համար,  գյուղատնտեսական   նպատակային  նշանակությանվարելահողը  փոփոխել  և  դասել   արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական  նշանակության:

2.    Հանձնարարել համայնքի  ղեկավարի  աշխատակազմի  համապատասխան  մասնագետին.                                     

   ա/ հողերի  ընթացիկ  հաշվառման  արդյունքում  կազմվող  հողային   հաշվեկշռում  կատարել  համապատասխան  փոփոխություն,                                                                                                                                                

   բ/ կատարվող   փոփոխությունն   արտացոլել   համայնքի   հերթապահ  քարտեզում։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner