Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 168
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻՑ ՍԵՆՅԱԿ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արարատի համայնքապետարան Է դիմել «Արտ-Նեթ» ՍՊ ընկերության տնօրեն Վիկտոր Վարդազարյանը Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը հանդիսացող՝ նախկին գյուղապետարանի շենքից վարձակալության իրավունքով սենյակ վարձակալելու խնդրանքով։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 16-րդ կետով,համայնքի ավագանին որոշում է.

 

      1.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը հանդիսացող՝ նախկին գյուղապետարանի շենքից մեկ սենյակ, 1 (մեկ) տարի ժամկետով, ամսական 10․000 (տաս հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալությամբ տրամադրել «Արտ-Նեթ» ՍՊ ընկերությանը՝բնակավայրում հեռուստաալիքներ տարածելու նպատակով։
2.Համայնքի ղեկավարին՝ «Արտ-Նեթ» ՍՊ ընկերության հետ կնքել վարձակալության պայմանագիր։
3.Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո՝ պայմանագրի պայմանների անփոփոխ մնալու պարագայում, պայմանագիրը համարել երկարացված նույն պայմաններով այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից որևիցե մեկի կողմից  չի ներկայացվել պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու վերաբերյալ առաջարկություն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner