Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 36


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի         18-րդ  հոդվածի 1-ին մասի   29-րդ  կետի պահանջով  և  հիմք  ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Համազասպ Պողոսյանի դիմումը՝

                  ԱՐԱՐԱՏ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈՒՄ  Է` 

1.        Տալ նախնական համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, համաձայն որի նախատեսվում է ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքային համայքի վարչական տարածքում գտնվող՝ քաղաքացի Համազասպ Պողոսյանի սեփականություն հանդիսացող 0,2 հա (կադաստրային ծածկագիր՝ 03-002-0035-0157, հասցե՝ Արարատի մարզ, ք.Արարատ, Խանջյան փողոց 6, վկայական՝ 03052021-03-0048) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողեր նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը փոխել և դարձնել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ ինքնակամ կառուցված բնակելի տան օրինականացման նպատակով:

2.    . Համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կազմել սույն որոշման 1-ին կետով նախատեսվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխման համաապատասխան փաստաթղթերը և դրանց տալ համապատասխան ընթացք:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner