Քաղաքացի Խաչիկ Տոնոյանը ք. Արարատ, Շահումյան փողոց 44 հասցեում /ծածկագիր 03-002-0010-0085/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,11178 հա մակերեսով հողատարածք և վրան կառուցված շինություն: Նշված շինությանը կից կողային և ետնամասի ճակատներին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից: Քաղաքացի Խաչիկ Տոնոյանը դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, հասարակական շինության ընդլայնման նպատակով, հողատարածքի կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով, և նկատի ունենալով, որ Շահումյան փողոց 44 հասցեում գտնվող, 03-002-0010-0085 ծածկագիրը կրող, քաղաքացի Խաչիկ Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության հարակից ազատ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով. ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Բավարարել Խաչիկ Հարությունի Տոնոյանի խնդրանքը և Շահումյան փողոց 44 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինությանը և զբաղեցրած 0,11178 հա մակերեսով հողատարածքին հարակից 0,05768 հա մակերեսով ազատ հողատարածքը՝ ընդլայնման նպատակով, սեփականության իրավունքով, հողի կադաստրային արժեքի 100%-ի չափ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Խաչիկ Հարությունի Տոնոյանին:
2. Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական աշխատանքները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով: |