Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 110
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 110


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂ ԱՎՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի  գյուղ Ավշար  բնակավայրում   գտնվող,  03-013-0807-0006 ծածկագիրը կրողգյուղատնտեսական  նշանակության  0,065 հա  մակերեսով  այլ հողատեսքը և 03-013-0618-0004 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,13329 հա մակերեսով այլ հողատեսքը ենթակա  են  աճուրդ    վաճառքով   օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.

ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ   Է` 

1.            Աճուրդ  վաճառքով  օտարել  Արարատ  համայնքիվարչական տարածքի գյուղ Ավշար բնակավայրի  տարածքում  գտնվող, (03-013-0807-0006 ծածկագիրը կրող)    գյուղատնտեսական  նշանակության   0,065 հա մակերեսով  այլ հողատեսքը:

2.            Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Ավշար բնակավայրի տարածքում  գտնվող, 03-013-0618-0004 ծածկագիրը կրող 0,13329 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը։

3.           Նշված  տարածքների   օտարման  մեկնարկային գին  սահմանել 172 500 (մեկ հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր)ՀՀ դրամ 1 հա-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  50 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000 դրամ,  աճուրդային    քայլի  չափը   մեկնարկային գնի 5%չափով:

4.            Համայնքի  ղեկավարին՝  աճուրդ  վաճառքի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքի  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner