Այսօր: Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ04/02/2021
ԱնվանումԱրարատ քաղաքային համայնքի ղեկավարի 2020թ.-ի տարեկան կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն
ՆերկայացնողԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ
Ժամանակահատված01/01/2020 - 31/12/2020
Ներկայացվող արդյունքները

Համայնքի  բյուջեի  2020թ.  տարեկան  պլանը  կատարվել  է 97,8%-ով  կամ այն  կատարվել  է  689553,1 հազ. դրամի՝ 704822,0 հազ. դրամ  պլանի  փոխարեն: Ըստ հարկատեսակների այն կազմել  է տարեկան  գույքահարկի գծով     հավաքագրվել  է  69871,4 հազ. դրամ   կամ  այն  կատարվել  է  99,8%-ով, որից  ֆիզիկական  անձանց  գծով 58609,4 հազ. դրամ կամ  101 %-ով, իսկ իրավաբանական անձանց  մասով՝  11263,0 հազ.դրամ  կամ  93,9 %-ով: Հողի հարկը     կատարվել  է 91,4 %-ով կամ  հավաքագրվել  է  5528,4 հազ. դրամ: Պետտուրքերը  կատարվել  են  75,3 %-ով կամ  6403,0 հազ. դրամ, ն/թ նոտար՝ 77,6 %-ով կամ 5430,0 հազ. դրամ: Վարձակալությունը  կատարվել է 73,5 %-ով  կամ   հավաքագրվել  է  4870,6 հազ. դրամ:,  գույքի վարձակալությունը կատարվել  է 120  %-ով  կամ հավաքագրվել  է 755,7 հազ. դրամ:

Տեղական  տուրքերի  գծով  կատարվել  է  111,4%-ով   կամ  հավաքագրվել  է  9494,0հազ. դրամ, ն/թ                                                                   

ա/ ոգելից խմիչքի  և  ծխախոտի  վաճառքի  թույլտվության  համար  հավաքագրվել  է  2326,0 հազ. դրամ կամ  105,5 %-ով,   

բ/բացօթյա  վաճառքի  թույլտվությունը կատարվել  է 127,5 %-ով,                                                                                                                                                                              
գ/  արտաքին  գովազդը՝  68,2 %-ով  և  այլն:                                                                                                                                                  

Աղբահանության  վճարը  հավաքագրվել  է  111,2 %-ով կամ  61138,0 հազ. դրամ:                                                                                              
Ծնողական  վճարները    հավաքագրվել  են  39,1 %-ով  կամ  18264,0 հազ. դրամ:                                                                  
Օտարումից մուտքերը կատարվել է 186,6%-ով   կամ   18656,1 հազ. դրամ:

Ենթակա  կազմակերպություններին  է ուղղվել մոտ   268000,0 հազ. դրամի  աշխատավարձ:

Փողոցների  լուսավորության  համար  տարեկան  ծախսվել է   6523,6 հազ. դրամ  էլ.հոսանք: Ձեռք  է բերվել  21 հատ  LAD էլ.լամպեր կամ 1979,0 հազ.դրամի:

Կատարվել  են  բակային  արտաքին  լուսավորության  աշխատանքներ  2077,0 հազ. դրամի:

Նախադպրոցական  կրթությանն  է  տրամադրվել   179669,8 հազ. դրամ

Արտադպրոցական  դաստիարակությանն  է  ողղվել     106359,0 հազ. դրամ:

Մշակույթի  տանն   է ուղղվել  35545,0 հազ. դրամ:

Անապահով  ընտանիքների  բարձրագույն  կրթություն  ստացող  ուսանողների ուսման  վարձ  է   տրվել    875,0 հազ. դրամ՝ 18 ուսանողի համար:

Անապահով  ընտանիքների  միջնակարգ  մասնագիտական   կրթություն  ստացող  ուսանողների  ուսման  վարձ  է   տրվել     140,0  հազ. դրամ՝ 6 ուսանողի համար:

Սոցիալապես  անապահով  ընտանիքներին  տրվել է    1335,0 հազ. դրամի  դրամական  օգնություններ:  Հուղարկավորություններին  է  ուղղվել  1500,0 հազ. դրամ:

Արարատ քաղաքի  անապահով  ընտանիքների  ուսանողներին  տրամադրվել  է  ուսանողական   ավտոբուս,  որի  ծառայությունները  կազմել  է  512,0 հազ. դրամ:

Արարատ քաղաքի հրապարակի կանաչապատման և բույսերի ձեռքբերման համար ծախսվել է 1950,0 հազ.դրամ:

Հայրենական  Մեծ պատերազմի վետերաններին  և  արցախյան  ազատամարտում  զոհվածների  ընտանիքներին  տրամադրվել   է  330,0 հազ. դրամի  օգնություն:

Ձեռք է բերվել գոֆրե խողովակ 840,0 հազ.դրամ արժողությամբ, որը օգտագործվել է ՈԿՖ բանավանի դրենաժային համակարգից ջրերի հեռացման համար:

Նախորդ տարվա ասֆալտապատման աշխատանքների համար վճարվել է 1641,0 հազ.դրամ որպես պարտք:

Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվել համայնքապետարանի շենքի ջրհորդանի տեղադրման 921,3հազ. դրամ:

Կոմունալ  տնտեսությանն է  ուղղվել  մոտ  136547,3 հազ. դրամ:

Կապիտալ վերանորոգվել է 3-րդ մանկապարտեզ տանիքը՝ 2950,0 հազ.դրամի:

Ասֆալտապատվել են փողոցներ և բակային տարածքներ 82703,0 հազ.դրամի:

Ջրամատակարարման խողովակները կաոուցվել  են 1700,0 հազ.դրամի:

Վերանորոգվել են տանիքները 21260,0 հազ.դրամի /3 բարձրահարկ շենքեր/:

Որոգման ցանցի աշխատանքները կատարվել են 3274,4 հազ.դրամի:

Փողոցների պահպանման և շահագործման համար /անվտանգության գծեր/ 1500,0 հազ.դրամի:

Իրականացվել են ամրացման աշխատանքներ Աբովյան 12 շենքում 4187,8 հազ.դրամի:

Կառուցվել են երկու խաղահրապարակներ 4207,5 հազ.դրամի:

Փոխվել է 4-րդ մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի դուռը և պատուհանները 5650,0 հազ.դրամ:

Կից փաստաթղթեր
(1.59 Մբ)
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner