Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 178
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԱՊԵՏ ԱՎԵՏԻՍԻ ՓԱՆՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Կարապետ Ավետիսի Փանոսյանը Արարատ համայնք,  քաղաք Արարատ, Սպանդարյան փողոց 5/1 հասցեում /ծածկագիր՝ 03-002-0011-0070/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,00483 հա մակերեսով բնակելի  կառուցապատման հողատարածք և վրան գտնվող տնտեսական շինություն։ Նշված շինությանը կից, դիմային ճակատին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։

    Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, բնակելի շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։

     Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 08052003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26052016թ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Կարապետ Ավետիսի Փանոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-002-0011-0070 ծածկագիրը կրող 0,00483 հա մակերեսով բնակելի  կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00053 հա մակերեսով բնակելի  կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0011-0165/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով                                                                                                                                      

   

 

   ԱՐԱՐԱՏ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄ Է`

1.     Բավարարել քաղաքացի Կարապետ Ավետիսի Փանոսյանի խնդրանքը և Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայր, Սպանդարյան փողոց 5/1 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի շինության /տնտեսական շինություն/ և զբաղեցրած 0,00483 հա մակերեսով  բնակելի կառուցապատման հողատարածքին հարակից 0,00053 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասը, հողի կադաստրային արժեքի 100 % չափի վճարով, ուղղակի վաժառքի կարգով օտարել նրան՝ Կարապետ Ավետիսի Փանոսյանին։

2.    Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։

3.    Պարտավորեցնել քաղաքացուն՝  տարածքում շինարարական կամ բարեկարգման  աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։                                            


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner