Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ կետերով և հիմք ընդունելով քաղաքացի Ժորա Բայրամյանի դիմումը՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած 0,00214 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը իրեն օտարելու մասին. ԱՐԱՐԱՏՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սեփականության իրավունքով քաղաքացի Ժորա Բայրամյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած 0,00214 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով, որը կազմում է 1մ2 = 1242 դրամ: |