Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 73
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՈՒՐՑԱԼԱՆՋ ԲՆԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՆՏՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-094-0127-0010, 03-094-0414-0004, 03-094-0385-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՒՐԸ ԿՐՈՂ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 0.3942 ՀԱ,0.49078 ՀԱ,0.02623 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ,ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն   տեղազննության  արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի  գյուղ Ուրցալանջ բնակավայրում   գտնվող,/ծածկագիր՝ 03-094-0127-0010, 03-094-0414-0004, 03-094-0385-0002/ 0.3942 հա, 0.49078 հա, 0.02623 հա մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության  հողամասը ենթակա Է մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայքի ավագանին որոշում է՝

1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով  Արարատ  համայնքի վարչական տարածքի Ուրցալանջ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-094-0127-0010,03-094-0414-0004, 03-094-0385-0002/ համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակությանհամապատասխանաբար՝0.3942, 0.49078, 0.02623 հա մակերեսով արոտավայր, այլ հողատեսքը տրամադրել վարձակալությամբ:
2.Նշված  հողատարածքի   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել 8000  ՀՀդրամ ,նախավճար  սահմանել  մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության  վճար՝ 5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%-ի չափով:
3.Համայնքի  ղեկավարին՝ մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner