Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 29/08/2023 16:00
Վարող ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԿԱՐԵՆ ՔԵՆԴՐՋՅԱՆ, ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱԿՈԲՅԱՆ, ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ, ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՌԱՖԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱՆԻ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ, ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ, ՀՈՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԼՅՈՒԴՎԻԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ, ԻԼՈՆԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱՐԵՎԻԿ ԴԱԴԱՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ, ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Օրակարգում՝
22․08․2023-29․08․2023թթ ընկած ժամանակահատվածում Արարատ համայնքի կազմում ընդգրկված վարչական բնակավայրերում կատարած աշխատանքների ամփոփ վերլուծում, համայնքապետարանի  և ենթակա կազմակերպությունների աշխատակիցների կատարած աշխատանքների գնահատում։ 

Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, համայնքի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց Արմաշ բնակավայրի նորանշանակ ղեկավար Հայկ Հակոբյանին՝ մաղթելով նրան արդյունավետ համագործակցություն և նորանոր հաջողություններ ստանձնած պաշտոնում։ Միաժամանակ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Արմաշ բնակավայրի նախկին ղեկավար Ս․Նահապետյանին իր կատարած մեծ աշխատանքի համար։
1․ Անդրադառնալով համայնքի բնակիչների հարկային պարտավորություններին, համայնքի ղեկավարը նշեց, որ այն իրանացվում է թերի, նշելով վարչական ղեկավարների ոչ արդյունավետ աշխատանքը։ Առաջարկվեց՝ բոլոր թերությունները շտկել մինչև այս տարվա սեպտեմբերի 5-ը։
2․ Համայնքի ղեկավարը ընդգծեց համայնքապետարանի սերտ և դրական հարաբերույթյունները  համայնքում գործունեություն ծավալող գրեթե բոլոր մասնավոր կազմակերպությունների հետ, ինչը կնպաստի մեր համայնքի հետագա զարգացմանը։
3․ Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության ուշադրության ներքո է գտնվում խաղողի մթերման հարցը և շուտով այն կունենա դրական լուծում։
Խոսքը տրվեց վարչական ղեկավարներին, որոնք տեղեկացրին, որ լուսավորությունը բնակավայրերում ընթանում է ըստ գրաֆիկի, ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին, շարունակվում է գյուղերի գազաֆիկացման գործընթացը։ Արդիական է մնում Խմելու և ոռոգման ջրերի խնդիրները։ Շարունակվում է Ավշարի մանկապարտեզի կառուցումը։ 
Արտահայտվեցին՝ համայնքի ղեկավարի խորհրդական Մ․Հակոբյանը և զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և երիտասարդության բաժնի պետ Ա․Իսաջանյանը , նշելով, որ  իրենց կողմից համայնքի երեք մանկապարտեզներ կատարած ստուգայցների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, ինչի մասին զեկուցվել է համայնքի ղեկավարին։ Հանձնարարվեց՝ վերացնել թերությունները և տույժի ենթարկել թերացողներին։

 

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner