Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 35-րդ հոդվածի 16-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացի Մելան Ռոբերտի Բալյանի դիմումը՝ իրեն սենյակ հատկացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ քաղաքացին իր երկու անչափահաս երեխաների և հաշմանդամ ամուսնու հետ բնակվում է Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի մեկ սենյակում, կենցաղային ծանր պայմաններում ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Արարատ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ք. Արարատ, Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկում գտնվող, 10,6 քմ մակերեսով, թիվ 40 ազատ սենյակը հատկացնել քաղաքացի Մելան Ռոբերտի Բալյանի ընտանիքին՝ օգտագործման իրավունքով, առանց վարձավճարի, 2 տարի ժամկետով:
2. Անշարժ գույքի պահպանման, շահագործման և վերանորոգման բոլոր պարտականությունները դնել օգտագործողի վրա:
3. Օգտագործման ժամկետն ավարտվելու կամ վաղաժամկետ դադարելու դեպքում, ոչ ուշ քան երկու շաբաթ առաջ քաղաքացին համայնքի ղեկավարին պարտավոր է տեղեկացնել սենյակի նախատեսվող ազատման մասին և սենյակը բարեկարգ վիճակում հանձնել սեփականատիրոջը՝ բացառությամբ բաժանելի բարելավումների: |