Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 428
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2022 թվականի N 428

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը  հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և  հիմք ընդունելով Արարատ համայնք, գ.Արարատ, Իսահակյան փողոց 15 հասցեում գտնվող  անշարժ գույքի սեփականատեր Հրաչ Երվանդի Կարապետյանի դիմումը, ինչպես նաև հաշվի  առնելով, որ կառույցի  պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով  պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.          

                                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Թույլատրել քաղաքացի Հրաչ Երվանդի Կարապետյանին սեփականության  իրավունքով պատկանող, Արարատ համայնք, գյուղ  Արարատ,  Իսահակյան փողոց  15 հասցեում  գտնվող հողատարածքի վրա /ծածկագիր 03-015-0069-0023/ ինքնակամ կառուցված  (ավտոտնակ՝ 35,15 քմ, օժանդակ շինություն՝ 11,13 քմ)  շինությունների            (չափագրման տվյալների  ծածկագիր 20215U9XIF)  օրինականացումը:

2.Առաջարկել  քաղաքացի  Հրաչ Երվամդի Կարապետյանին`  կատարել  վճարներ`  ՀՀ  Կառավարության  2006թ.  մայիսի 18-ի  թիվ 912-Ն  որոշման  II  գլխի 13-րդ և 16 -րդ  կետերով  սահմանված  արժեքների  համաձայն`                                                                                                                                        
      

        շինությունների օրինականացման գին սահմանել՝ 

      46,28 քմ  x  854 դրամ = 39 524դրամ 

                                                                                                                                                                                                                                                                       3. Օրինականացման  համար  սահմանված  վճարը  60-օրյա  ժամկետում  չվճարելու  դեպքում   որոշումը  համարվում  է  ուժը  կորցրած:                                                                               4. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման    
օրենքով սահմանված  կարգով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner