|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2025 թվականի N 88-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-015-0450-0053 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 2 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտետական նշանակության /ծածկագիր 03-015-0450-0053/ 2 հա մակերեսով խոտհարք հողամասը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով,հաշվի առնելով Արարատ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 21-ի«Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,արդյունաբերական ընդերքօգտագործան և այլ արտադրական նշանակության հողերի համար տարեկան վարձավճարի չափ սահմանելու մասին» թիվ 49 որոշումը, առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0450-0053 կադաստրային ծածկագիրը կրող 2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողամաս: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 40000 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.64 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|