Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 204-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2023 թվականի N 204-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2023Թ. ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Արարատ համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 2-ի թիվ 205-Ա կարգադրության, գույքագրող հանձնաժողովը կատարել է համայնքապետարանում, համայնքի կազմում ընդգրկված վարչական շենքերում և ենթակա կազմակերպություններում եղած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա գույքագրում:    Գույքագրման արդյունքում ճշտվել և հաշվառվել են համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները, արագամաշ, մանրարժեք գույքն ու առարկաները: Առկա  գույքը հիմնականում ֆիզիկապես մաշված է, մանրարժեք գույքի մի մասը հետագա օգտագործման պիտանի չէ: Բոլոր կազմակերպություններում հիմնական միջոցները և  արագամաշ  գույքը  նորացման կարիք ունի: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու Կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է


1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի 2023թ․ գույքագրման փաստաթղթերը ըստ կազմակերպությունների` Արարատի համայնքապետարան, Արարատ, Ավշար, Արմաշ, Նոյակերտ, Սուրենավան, Զանգակատուն և Վարդաշատ, Երասխ, Պարույր Սևակ, Ուրցալանջ և Լանջառ բնակավայրերի վարչական շենքեր, «Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ,  Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ,Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզ, Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ», «Արարատ քաղաքի Ղ․Սարյանի անվան ՄՄԱԴ», «Արարատ քաղաքի մարզադպրոց», «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի  կենտրոն» ՀՈԱԿ-ներ, «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» ԲՀ, «Արարատ համայնքի Արարատ գյուղի մսուր-մանկապարտեզ, Արարատ համայնքի Արմաշ գյուղի մանկապարտեզ, Արարատ համայնքի Սուրենավան գյուղի մանկապարտեզ, Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանակապարտեզ,Արարատ համայնքի Երասխ գյուղի մանկապարտեզ, Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանակապարտեզ, Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներ: /Հավելվածներ 1-25 կցվում եմ/:
2.Թույլատրել ենթակա կազմակերպությունների տնօրեններին`
2.1 Համապատասխան հանձնաժողովների միջոցով դուրս գրել գույքագրման արդյունքում հաշվառված, օգտագործման համար ոչ պիտանի արագամաշ, մանրարժեք գույքը:
2.2 Համապատասխան լիցենզավորված մասնագետների միջոցով ուսումնասիրել գույքագրող հանձնաժողովների կողմից հաշվառված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի  հիմնական միջոցների բոլոր դետալները, որոշել դրանց օգտագործման պիտանելիության աստիճանը,  գնահատել  և  անհրաժեշտության դեպքում  օտարել:


Կողմ -13

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(619.47 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner